Skip to main content

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում 2024 թվականի սկզբին կանցկացվեն երեք նոր բրոքերային միջոցառումներ՝

1 Մարդակենտրոն Արհեստական բանականություն արագացված թվային փոխակերպման համար – 2024 թ. հունվարի 18-19, Բելգիա՝ Բրյուսել

Միջոցառումը նախատեսված է արհեստական բանականության լուծումներ առաջարկող և փնտրող ընկերությունների, եվրոպական հետազոտական և թվային նորարարական կենտրոնների, տեխնոլոգիական ոլորտի համագործակցությամբ և ԵՄ ֆինանսավորման հնարավորություններով հետաքրքրված կազմակերպությունների համար: Այն նպատակն ունի խթանել համագործակցությունը տեխնոլոգիական հետազոտությունների, մասնավորապես, արհեստական ​​բանականության ոլորտում:

Բրյուսելում միջոցառման մասնակցության տեղերն արդեն սպառված են, սակայն առցանց եղանակով մասնակցության համար կարող եք գրանցվել մինչև 2024 թ հունվարի 17-ը։

2 Հետազոտությունից դեպի իրականություն՝ թվային լուծումներ եվրոպական մարտահրավերների համար – 2024 թ փետրվարի 5-6, Բելգիա՝ Բրյուսել

Միջոցառումը նպատակ ունի ուսումնասիրել «Հորիզոն Եվրոպա» ծագրի շրջանակներում թվային տեխնոլոգիաների առաջադեմ հետազոտությունների և «Թվային Եվրոպա» ծրագրի շրջանակներում թվայնացման նախաձեռնությունների միջև ակտիվ փոխազդեցությունը: Թվայնացման ոլորտում ներգրավված բոլոր անհատներն ու կազմակերպությունները, որոնք զբաղված են ոլորտի հետազոտությամբ, քաղաքականությամբ կամ գործարարությամբ կարող են մասնակցել միջոցառմանը

3․  Հաջող հետազոտություն և նորարարություն Եվրոպայում 2024 – Եվրոպական համագործակցային 11-րդ միջոցառում – 2024թ փետրվարի 15-16, Գերմանիա՝ Դյուսելդորֆ

Բրոքերային միջոցառումը կուղեկցվի ութ թեմատիկ սեմինարներով՝ ներառյալ առողջապահություն, ստեղծագործական ոլորտներ, թվային տեխնոլոգիաներ, արդյունաբերական տեխնոլոգիաներ, էներգետիկա, տրանսպորտ, պարեն, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայր, և Նորարարական լուծումների պետական գնումներ (PCP/PPI): Միջոցառումանը կարող են մասնակցել բուհերի և գիտահետազոտական ​​ինստիտուտների, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ։

Գրանցումը բաց է մինչև 2024 թվականի փետրվարի 8-ը։

Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև:

ՆՇՈՒՄ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply