ԳՆԳԱԿ հիմնադրամ

«Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամը (կարճ՝ ԳՆԳԱԿ) հիմնադրվել է 2017 թվականին Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից։ ԳՆԳԱԿ-ի նպատակն է նպաստել գիտության միջազգայնացմանը, տրամադրել անկախ փորձագիտական խորհրդատվություն պետական և միջազգային կազմակերպություններին գիտության, կրթության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում, իրականացնել հետազոտություններ գիտանորարարական քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև խթանել միջազգային գիտական համագործակցությունը և Հայաստանի գիտահետազոտական կազմակերպությունների ու գիտատար գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների մասնակցությունը Եվրոպական և այլ միջազգային դրամաշնորհային ծրագրերին:

ԳՆԳԱԿ հիմնադրամի շահառուներն են հանդիսանում Հայաստանում գիտահետազոտական գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններն ու խմբերը, ներառյալ՝ ակադեմիական ոլորտը, համալսարանները, հետազոտական ՓՄՁ-ները և այլ ընկերություններ, և այս առումով, ԳՆԳԱԿ-ը սերտ կապեր է հաստատել երկրի հիմնական դերակատարների, ինչպես նաև եվրոպական և միջազգային կազմակերպությունների ու ցանցերի հետ։

ՄԵՐ ԹԻՄԸ

ԳՆԳԱԿ հիմնադրամի թիմը ներառում է փորձառու մասնագետներ, ովքեր երկարատև փորձառություն ունեն միջազգային դրամաշնորհային ծրագրերի և գիտանորարարարական համագործակցության ոլորտում։

Տնօրեն

Տիգրան Արզումանյան

էլ. հասցե՝ Tigran.Arzumanyan@sipac.am

Tigran.Arzumanyan@sipac.am
Ծրագրերի ղեկավար

Անահիտ Խաչիկյան

էլ. հասցե՝ Anahit.Khachikyan@sipac.am

Anahit.Khachikyan@sipac.am
Ծրագրերի օգնական

Մերի Հարությունայն

էլ. հասցե՝ Meri.Harutyunyan@sipac.am

Meri.Harutyunyan@sipac.am