Գաղտնիության քաղաքականություն
Դուք կարող եք այցելել ԳՆԳԱԿ-ի կայք` առանց անձնական տվյալների տրամադրման: Ձեզանից կպահանջվի տրամադրել որոշակի տվյալներ այն դեպքում, երբ գրանցվեք կայքի ձևանմուշում՝ նպատակ ունենալով ստանալու մեր վերջին նորությունները: Ձեր անձնական տվյալները կպահպանվեն անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող Հայաստանի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան:
Տվյալների հավաքագրման նպատակը
Ձեր անձնական տվյալները կօգտագործվեն միայն ձեզ հետ կապ հաստատելու համար՝ նորությունների և գալիք իրադարձությունների վերաբերյալ իրազեկման նպատակով: Եթե ինչ-որ պահի չեք ցանկանա տեղեկատվություն ստանալ ԳՆԳԱԿ-ից, ապա կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից՝ տեղեկացնելով ԳՆԳԱԿ-ին հետևյալ էլ. հասցեով՝ info@sipac.am։
Տվյալների գաղտնիություն
Անձնական տվյալները, որոնք դուք կտրամադրեք ԳՆԳԱԿ-ին, կպահվեն անվտանգ միջավայրում, որը հասանելի չէ հանրությանը: Տվյալների հիմնապաշար կարող են մուտք գործել միայն ԳՆԳԱԿ-ի աշխատակիցները իրենց պարտականությունների կատարման շրջանակներում։