ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՑԱՆՑ

Ձեռնարկությունների եվրոպական ցանցը (EEN) եվրոպական նախաձեռնություն է, որի նպատակն է նորարարական և բիզնես աջակցություն տրամադրել բոլոր ձեռնարկություններին, ինչպես Եվրոպական միության ներսում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս: Պաշտոնապես գործարկվելով 2008 թվականի փետրվարին՝ EEN-ը ընդգրկում է շուրջ 600 գործընկեր կազմակերպություններ ավելի քան 60 երկրներից, որոնք առաջարկում են ծառայությունների լայն շրջանակ ձեռնարկություններին: Ցանցն օգնում է փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) առավելագույնս օգտագործել բիզնեսի հնարավորությունները ԵՄ-ում և նրա սահմաններից դուրս: Առաջարկվող ծառայություններն անվճար են և մատուցվում են ավելի քան 600 անդամ կազմակերպությունների կողմից, ներառյալ առևտրաարդյունաբերական պալատները, տեխնոլոգիական կենտրոնները, համալսարանները, զարգացման գործակալությունները, գիտահետազոտական կազմակերպությունները և այլն։

2008 թվականից սկսած՝ «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամը (նախկինում՝ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամ) հանդիսանում է Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հյուրընկալող կառույցը Հայաստանում (EEN Armenia) : EEN Armenia-ի գործունեությունն ուղղված է տեղական ձեռնարկությունների նորարարությանը և միջազգային զարգացմանը նպաստելուն, ինչը ներառում է նաև եվրոպական շուկաներ մուտք գործելու հնարավորությունները, նորարարական կարողությունների զարգացումը և տեխնոլոգիական առաջընթացը:

2016 թվականից սկսած «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամը ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի հետ միասին ստեղծել է կոնսորցիում, որը ծառայություններ է մատուցում հետազոտական ուղղվածությամբ ՓՄՁ-ներին և սկսնակ ձեռնարկություններին։

EEN Armenia-ի հիմնական նպատակներն են՝

  • Միջազգային մրցունակ ՓՄՁների ձևավորում և ՓՄՁների միջազգային համագործակցության հնարավորությունների ընդլայնում ՝ տրամադրելով միջազգայնացման և նորարարության աջակցության հետ կապված աջակցություն;

  • Հայաստանի ՓՄՁների գիտահետազոտական և նորարարական կարողությունների զարգացում` խթանելով միջազգային տեխնոլոգիական համագործակցությունը;

  • ՓՄՁներին նորարարության հետ կապված աջակցության տրամադրում` նպատակ ունենալով զարգացնել նրանց նորարարական կարողությունները և տեխնոլոգիական առաջընթացը։

Վերոնշյալ նպատակներին հասնելու համար մատուցվում են հետևյալ ծառայությունները՝

Հորիզոն Եվրոպայի շրջանակներում տրամադրվող ծառայություններ

ԵՄ-ի Հորիզոն Եվրոպա ծրագրում ՓՄՁ-ների ավելի ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով EEN Armenia-ի կողմից հնարավոր դիմորդներին տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝

  • Տեղեկատվության տարածում և իրազեկվածության մակարդակի բարձրացում;

  • Տեղեկատվական միջոցառումների, վերապատրաստումների և կապերի հաստատման համար նախատեսված միջոցառումների կազմակերպում;

  • Աջակցություն և խորհրդատվություն մրցույթների դիմումների նախապատրաստման և ներկայացման հետ կապված;

  • Գործընկերների որոնում;

  • Շարունակական խորհրդատվություն գաղափարները իրական ծրագրերի վերածելու և իրականացնելու գործընթացում;

  • ԵՄ անդամ երկրներում կազմակերպվող բրոքերային միջոցառումներին հայաստանյան դիմորդների մասնակցության խթանում։

Նորարարության հետ կապված աջակցության ծառայություններ

  • Աջակցություն նորարարական ՓՄՁ-ներին ԵՄ ՀԵ EIC Accelerator-ին մասնակցելու հարցում՝ խորհրդատվական, գործընկերների որոնման, հայտի պատրաստման և ներկայացման հետ կապված;

  • Թիրախավորված աջակցության ծառայություններ EIC Accelerator-ի շահառուներին (KAM-Key Account Management services);

  • Ծառայություններ՝ ընկերության նորարության կառավարումը բարելավելու հետ կապված (EIMC- Enhancing Innovation Management Capacity);

  • Տեխնոլոգիաների փոխանցում՝ աջակցություն համապատասխան տեխնոլոգիաներ փնտրելու գործընթացում՝ ընկերության նորարարական ունակությունները բարելավելու նպատակով, ինչպես նաև աջակցություն ամբողջ աշխարհում ընկերության տեխնոլոգիաների տարածման գործընթացում։

Մանրամասների համար այցելեք EEN Armenia-ի էջ՝https://eenarmenia.am/