ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2006 թվականից սկսած, ԳՆԳԱԿ հիմնադրամի թիմի անդամները հանդես են եկել որպես Եվրոպական Միության հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրերի ազգային կոնտակտային անձինք (կարճ՝ ԱԿԱ)։ ԳՆԳԱԿ-ը հանդիսանում է ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի (2021-2027) ԱԿԱ ցանցի պաշտոնական համակարգողը Հայաստանում։
Այս առումով, ԳՆԳԱԿ-ը տրամադրում է խորհրդատվական աջակցություն, կազմակերպում է տեղեկատվական և վերապատրաստման միջոցառումներ գիտահետազոտական կենտրոնների, համալսարանների և այլ հետազոտական կազմակերպությունների համար՝ եվրոպական ծրագրերում վերջիններիս մասնակցությունը խթանելու նպատակով։
Խորհրդատվություն և աջակցություն
ԳՆԳԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցությունը ներառում է՝
- Համապատասխան ազգային և/կամ միջազգային դրամաշնորհների բացահայտում;
- Օժանդակություն նոր նախագծերի գաղափարների ձևավորման և համապատասխան դրամաշնորհային ծրագրեր գտնելու գործընթացում;
- Աջակցություն արտասահմանյան գործընկերների փնտրման և առաջադրված պայմաններով կոնսորցիումների ձևավորման գործընթացում
- Խորհրդատվություն դրամաշնորհների հայտադիմումների կառուցվածքի և տեխնիկական ու գիտական բովանդակության վերաբերյալ;
- Օժանդակություն դրամաշնորհների բյուջեի նախանշման, հայտադիմումների ադմինիստրատիվ փաստաթղթերի լրացման և ներկայացման գործընթացում;
- Աջակցություն հավանության արժանացած նախագծերի իրագործման ամբողջ գործընթացում՝ ներառյալ պայմանագրային բանակցությունների վարում, ֆինանսական հաշվետվությունների կազմում և արդյունքների օգտագործում
Տեղեկատվության տրամադրում և վերապատրաստում
ԳՆԳԱԿ-ը գրանցված օգտատերերին է տրամադրում տեղեկատվություն ազգային և միջազգային գիտահետազոտական և տեխնոլոգիական ծրագրերի և դրամաշնորհների վերաբերյալ, կազմակերպում է տեղեկատվական միջոցառումներ, սեմինարներ և վերապատրաստումներ։
Տեղեկատվական և վերապատրաստման միջոցառումների օրակարգը կարող է ձևավորվել շահառուների կարիքներին համապատասխան:
Տեխնոլոգիաների փոխանցում
ԳՆԳԱԿ-ը Ձեռնարկությունների եվրոպական ցանցի անդամ է, և այս դերում հիմնադրամի նպատակն է դյուրինացնել տեխնոլոգիաների փոխանցումը ազգային և միջազգային մակարդակներում՝ հիմնվելով ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների և այլ կազմակերպությունների կարիքներից։
Այս ծառայությունը մատուցվում է երեք մակարդակով՝
- Տեղեկատվության տրամադրում (օրինակ՝ ֆինանսավորման աղբյուրներ)
- Միջնորդություն (օրինակ՝ գործընկերության աջակցություն)
- Խորհրդատվական աջակցություն (օրինակ՝ տեխնոլոգիայի մարկետինգ, աուդիտ, և այլն) ։
Քաղաքականության ոլորտի հետազոտություններ և վերլուծություններ
ԳՆԳԱԿ-ի նպատակներից են նաև ազգային և միջազգային կազմակերպությունների համար գիտանորարարական քաղաքականության և միջազգային համագործակցության ոլորտներում ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը, ինչպես նաև գիտահետազոտական էկոհամակարգի և գիտության միջազգայնացման հնարավոր բարելավման ուղղությամբ առաջարկների մշակումը: