Skip to main content

Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ) հայտարարում է ճանապարհորդական դրամաշնորհներ՝ աջակցելու ՀՀ գիտնականներին մասնակցել  Հորիզոն Եվրոպա (ՀԵ) ծրագրի թեմատիկ կլաստերների մրցույթներին նվիրված բրոքերային միջոցառումներին, որն իրականացվում է ԵՀ-ի կողմից ֆինանսավորվող NCP_WIDERA.NET նախագծի շրջանակներում: Դրամաշնորհների տրամադրման նպատակն է խթանել Հայաստանի դիմորդների մասնացությունը ՀԵ ծրագրի թեմատիկ կլաստերների մրցույթների գիտահետազոտական նախագծերին:

Մասնակցության պայմաններ

Մասնակցության համար պետք է համապատասխանել հետևյալ պահանջներին՝ 

  • լինեն գիտահետազոտական ինստիտուտի, համալսարանի, ՓՄՁ-ի, ՀԿ-ի կամ Հայաստանում գրանցված, և գիտահետազոտական և/կամ նորարարական գործունեությամբ զբաղվող այլ կազմակերպության աշխատակից,
  • ունենալ գիտական աստիճան և/կամ առնվազն երեք տարվա գիտահետազոտական գործունեության փորձ,
  • ունենալ անգլերենի իմացություն։

Առաջնահերթություն կտրվի՝

  • նախագծերի հավանական համակարգողներին,
  • աշխատանքային փաթեթների հավանական ղեկավարներին կամ նախագծերում ներդրում ունեցողներին,
  • նրանց, ովքեր պատրաստվում են ներկայացնել նախագծերի գաղափարներ և/կամ հանդես գալ բանավոր զեկույցներով,
  • նախկինում միջազգային համագործակցության փորձ ունեցող թեկնածուներին:

Ֆինանսավորում

Տրամադրվում է 1000 եվրոն չգերազանցող ճանապարհորդական դրամաշնորհ մեկ ճանապարհորդության համար (50% նախնական ֆինանսավորում + այլ ճանապարհորդական ծախսերի փոխհատուցում՝ փաստացի ծախսերի հիման վրա): 

Փոխհատուցում ստանալու համար թեկնածուն վերադարձից հետո 10 (տաս) օրվա ընթացքում պետք է ներկայացնի փոխհատուցման հայտ՝ կցված համապատասխան հիմնավորող փաստաթղթերով, ներառյալ լրացված հաշվետվության ձևը և բոլոր համապատասխան օժանդակ ֆինանսական փաստաթղթերը (տոմս, կեցության/վիզայի ծախսեր և այլն):

Պահանջվող փաստաթղթեր

  • լրացված հայտադիմումի օրինակ,
  • կարճ ինքնակենսագրական (CV),
  • հրավեր/գրանցման հաստատում/միջոցառման օրակարգ։

Նշում. Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել  բրոքերային միջոցառումից առնվազն 25 օր առաջ՝ կազմակերպչական հարցերը ժամանակին կարգավորելու նպատակով:

Բոլոր թեկնածուները կտեղեկացվեն դիմումը բավարարելու կամ մերժելու որոշման մասին: Դրամաշնորհառուների ընտրությունը կիրականացվի գենդերային հավասարության սկզբունքով։

Դիմումի փաստաթղթերը պետք է ներկայացվեն՝ info@sipac.am և tigran.arzumanyan@sipac.am էլ. հասցեներին։

Վերջնաժամկետ

Մրցույթը բաց է հրապարակման օրվանից մինչև հատկացված բյուջեի սպառումը, որի մասին կկատարվի լրացուցիչ հայտարարություն։

Leave a Reply