Skip to main content

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում այս տարի կանցկացվեն հետևյալ բրոքերային միջոցառումները՝

1․ SICUR 2024 բրոքերային միջոցառում – 2024թ. փետրվարի 27-28 – Մադրիդ, Իսպանիա

Միջոցառումն ուղղված է անվտանգության ոլորտում համագործակցության խթանմանը, մասնավորապես, «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կլաստեր 3-ի՝ «Քաղաքացիական անվտանգությունը հանուն հասարակության» շահառուների շրջանում: Բրոքերային միջոցառումը կմեկտեղի տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ՓՄՁ-ներին, ստարտափներին, կորպորատիվ ձեռնարկություններին, հետազոտական կենտրոններին, ասոցիացիաներին, ոլորտի մասնագետներին ու սպառողներին՝ ցուցադրելու և ուսումնասիրելու անվտանգության, կիբերանվտանգության, հրդեհային, արտակարգ իրավիճակների և աշխատավայրի  անվտանգության տեխնոլոգիական զարգացումները։

Գրանցումը բաց է մինչև 2024 թվականի փետրվարի 26-ը։

2․ Տրանսպորտային հետազոտությունների ասպարեզ – 2024թ․ ապրիլի 17 – Դուբլին, Իռլանդիա

Տրանսպորտային հետազոտությունների ասպարեզը (TRA) Եվրոպայի ամենաառաջատար տրանսպորտային միջոցառումն է, որն անդրադառնում է փոխադրամիջոցների բոլոր տեսակներին տարբեր ասպեկտներից: Միջոցառումը հիանալի հնարավորություն է հետազոտողների և ոլորտի ներկայացուցիչների համար՝ քննարկումների միջոցով բացահայտելու հետազոտական ու նորարարական այն հնարավորությունները, որոնք կվերափոխեն տրանսպորտային ոլորտը։

Գրանցումը բաց է մինչև 2024 թվականի ապրիլի 17-ը։

3․ Անվտանգ հասարակություններ 2024. «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կլաստեր 3-ի բրոքերային միջոցառում – 2024 թ․ ապրիլի 30 – Ստամբուլ, Թուրքիա

Բրոքերային միջոցառումը նախատեսում է խթանել համագործակցությունը քաղաքացիական անվտանգության լայնածավալ հետազոտություններում ներգրավված ԵՄ անդամ պետությունների և ասոցիացված երկրների հիմնական շահագրգիռ կողմերի միջև: Միջոցառմանը կարող են մասնակցել գիտնականներ, գիտահետազոտական հաստատություններ, համալսարաններ, ՓՄՁ-ներ, քաղաքացիական անվտանգության ոլորտի ընկերություններ և այլոք, ովքեր հետաքրքրված են քաղաքացիական անվտանգությամբ և մտադիր են մասնակել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կլաստեր 3-ի 2024թ. մրցույթներին։

4․ SMI2G – Անվտանգության տեղեկատվական և նորարարական խմբի միջոցառում – 2024թ․ մայիսի 23-25 – Փարիզ, Ֆրանսիա

Բրոքերային միջոցառումը նպատակ ունի համախմբելու այն հետազոտողներին և նորարարներին, ովքեր փնտրում են գործընկերներ կազմելու կոնսորցիումներ՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կլաստեր 3-ի՝ «Քաղաքացիական անվտանգությունը հանուն հասարակության» 2024թ․ մրցույթներին մասնակցելու համար։ Միջոցառմանը  հանդես կգան ոլորտի բանախոսներ, կկազմակերպվեն փորձագիտական պանելային քննարկումներ, և կոնկրետ մրցույթների փիչինգ սեսիաներ:

Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև:

ՆՇՈՒՄ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply