Skip to main content

EURAXESS կենտրոնների ազդեցության մեծացմանն ուղղված ERA TALENT մրցույթը, որն այս պահին բաց է հայտերի համար, առաջարկում է նպատակային ֆինանսական աջակցություն EURAXESS նախագծի անդամներին, որոնք անմիջականորեն ներգրավված չեն ERA TALENT նախագծում: Աջակցությունն ուղղված է մրցույթի նպատակներին համապատասխան՝ տաղանդների և կարիերայի զարգացման ծառայությունների շրջանառության բարելավմանը:

Հորիզոն Եվրոպա ծրագրի իրավասու երկրներից միայն EURAXESS-ի անդամները (ցանկացած մակարդակում) կարող են մասնակցել մրցույթին՝ մինչև 09/01/2022-ը համապատասխան կառույցների կողմից ստորագրված պարտավորությունների հռչակագրի ներքո:

Մրցույթի գլխավոր նպատակն է ֆինանսական աջակցություն տրամադրել շահառուներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց միանալու նախագծի թեմատիկ վիրտուալ կենտրոններից մեկին, որին աջակցում է ERA Talent Platform նախագիծը:

Շահագրգիռ կողերին նախապատրաստելու և մրցույթում նրանց մասնացությունը խթանելու համար՝ յուրաքանչյուր կենտրոն կկազմակերպի տեղեկատվական հանդիպում: Հանդիպումները նախատեսված են այն կազմակերպությունների համար, որոնք ընդհանուր պատկերացում ունեն այն կենտրոնի մասին, որի հետ ցանկանում են աշխատել, սակայն կարիք ունեն ավելի մանրամասն տեղեկատվության վերջինիս գործունեության մասին։

Հնդիպումների ընթացքում նախատեսվում է՝

  • տրամադրել մանրամասն տեղեկատվություն յուրաքանչյուր կենտրոնի վերաբերյալ,
  • քննարկում այն մասին, թե մրցույթի դիմորդները ինչպես կարող են ներգրավվել համապատասխան կենտրոնի գործունեության մեջ։

Նախատեսվում է անցկացնել հետևյալ տեղեկատվական հանդիպումները՝

Leave a Reply