Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ) հայտարարում է ճանապարհորդական դրամաշնորհներ՝ աջակցելու ՀՀ գիտնականներին մասնակցել Հորիզոն Եվրոպա (ՀԵ) ծրագրի թեմատիկ կլաստերների մրցույթներին նվիրված բրոքերային միջոցառումներին, որն իրականացվում է ԵՀ-ի կողմից ֆինանսավորվող NCP_WIDERA.NET նախագծի շրջանակներում: Դրամաշնորհների տրամադրման նպատակն է խթանել Հայաստանի դիմորդների մասնացությունը ՀԵ ծրագրի թեմատիկ կլաստերների մրցույթների գիտահետազոտական նախագծերին:
Մասնակցության պայմաններ
Մասնակցության համար պետք է համապատասխանել հետևյալ պահանջներին՝
- լինեն գիտահետազոտական ինստիտուտի, համալսարանի, ՓՄՁ-ի, ՀԿ-ի կամ Հայաստանում գրանցված, և գիտահետազոտական և/կամ նորարարական գործունեությամբ զբաղվող այլ կազմակերպության աշխատակից,
- ունենալ գիտական աստիճան և/կամ առնվազն երեք տարվա գիտահետազոտական գործունեության փորձ,
- ունենալ անգլերենի իմացություն։
Առաջնահերթություն կտրվի՝
- նախագծերի հավանական համակարգողներին,
- աշխատանքային փաթեթների հավանական ղեկավարներին կամ նախագծերում ներդրում ունեցողներին,
- նրանց, ովքեր պատրաստվում են ներկայացնել նախագծերի գաղափարներ և/կամ հանդես գալ բանավոր զեկույցներով,
- նախկինում միջազգային համագործակցության փորձ ունեցող թեկնածուներին:
Ֆինանսավորում
Տրամադրվում է 1000 եվրոն չգերազանցող ճանապարհորդական դրամաշնորհ մեկ ճանապարհորդության համար (50% նախնական ֆինանսավորում + այլ ճանապարհորդական ծախսերի փոխհատուցում՝ փաստացի ծախսերի հիման վրա):
Փոխհատուցում ստանալու համար թեկնածուն վերադարձից հետո 10 (տաս) օրվա ընթացքում պետք է ներկայացնի փոխհատուցման հայտ՝ կցված համապատասխան հիմնավորող փաստաթղթերով, ներառյալ լրացված հաշվետվության ձևը և բոլոր համապատասխան օժանդակ ֆինանսական փաստաթղթերը (տոմս, կեցության/վիզայի ծախսեր և այլն):
Պահանջվող փաստաթղթեր
- լրացված հայտադիմումի օրինակ,
- կարճ ինքնակենսագրական (CV),
- հրավեր/գրանցման հաստատում/միջոցառման օրակարգ։
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել բրոքերային միջոցառումից առնվազն 25 օր առաջ՝ կազմակերպչական հարցերը ժամանակին կարգավորելու նպատակով: Բոլոր թեկնածուները կտեղեկացվեն դիմումը բավարարելու կամ մերժելու որոշման մասին: Դրամաշնորհառուների ընտրությունը կիրականացվի գենդերային հավասարության սկզբունքով։
Դիմումի փաստաթղթերը պետք է ներկայացվեն՝ info@sipac.am և tigran.arzumanyan@sipac.am էլ. հասցեներին։
Վերջնաժամկետ
Մրցույթը բաց է հրապարակման օրվանից մինչև հատկացված բյուջեի սպառումը, որի մասին կկատարվի լրացուցիչ հայտարարություն։
ՆՇՈՒՄ. Առաջիկա բրոքերային միջոցառումների ցանկին կարող եք ծանոթանալ այցելելով NCP_WIDERA.NET կայք։