Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն ևս երկու նոր բրոքերային միջոցառումներ՝
1. Էներգետիկայի ոլորտի բրոքերային միջոցառում՝ նախատեսված «Հորիզոն Եվրոպա» ծագրի կլաստեր 5-ի առաջիկա մրցույթների համար – 2024թ․ հունիսի 10 – Բրյուսել, Բելգիա
Կլաստեր 5-ին՝ Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ, նվիրված այս բրոքերային միջոցառումը նպատակ ունի համախմբել գիտահետազոտական ինստիտուտներին և էներգետիկայի ոլորտի ընկերություններին եվրոպական տարբեր երկրներից՝ քնարկումների, գաղափարների ներկայացման և համագործակցությունների հաստատման նպատակով։ Մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու էներգետիկ արդյունաբերության վերջին միտումներն ու նորարարությունները, ինչպես նաև գտնել գաղափարակիցներ հնարավոր գործընկերայի կապերի հաստատման համար: Միջոցառումը նպատակ ունի աջակցելու շահագրգիռ կողմերի մասնակցությանը Կլաստերի 5-ի մրցույթներում՝ մասնակիցներին առաջարկելով գործնական գիտելիքներ իրենց նախագծերը նախապատրաստելու համար։
2. Կլաստեր 3-ին նվիրված տեղեկատվական օր և բրոքերային միջոցառում – 2024թ․ հւունիսի 12-13 – Բրյուսել, Բելգիա
Միջոցառման շրջանակներում կներկայացվեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2024թ․ Կլաստեր 3-ի՝ Քաղաքացիական անվտանգությունը հանուն հասարակության, մրցույթների համար նախատեսված գիտահետազոտական թեմաները: Բրոքերային միջոցառման ընթացքում մասնակիցները կարող են մասնակցել նախապես պլանավորված հանդիպումների պոտենցիալ գործընկերներ գտնելու և կոսորցիումներ կազմելու նպատակով: Բրոքերային միջոցառման նախօրեին հետազոտողները, ձեռնարկատերերը և այլ շահագրգիռ կողմեր, ովքեր ՀԵ կլաստեր 3-ի մրցույթներին դիմելու համար ակտիվորեն փնտրում են գործընկերներ, կարող են նաև ներկայացնել իրենց նախագծի գաղափարները փիչինգի ընթացքում: Մասնակիցներին իրենց նախագծի գաղափարների ներկայացման հարցում աջակցելու համար՝ SEREN5 նախագիծը՝ Կլաստեր 3-ի ազգային կոնտակտային անձանց եվրոպական ցանցը, 2024 թվականի մայիսի 17-ին կանցկացնի նաև փիչինգի նախապատրաստման դասընթաց (առցանց), որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Բացի այդ, վերջինս պոտենցիալ դիմորդներին կտրամադրի նախագծերի վերստուգման ծառայություն՝ նախագծերի նախապատրաստման վաղ փուլում դմիմորդներին աջակցելու համար:
Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև: Ստորև կարող եք ծանոթանալ առաջիկա բրոքերային միջոցառումների ցանկին՝
ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին: