CARE4BIO նախագիծը և Ազգային կոնտակտային անձանց (ԱԿԱ) ցանցը Բրյուսելում սեպտեմբերի 26-ին կազմակերպում են բրոքերային միջոցառում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Կլաստերի 6-ի՝ «Պարեն, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր» 2024 թվականի մրցույթներին։
CARE4BIO բրոքերային միջոցառման նպատակն է համախմբել Եվրոպայից և նրա սահմաններից դուրս գտնվող բոլոր շահագրգիռ կողմերին, ովքեր մտադիր են դիմել Կլաստերի 6-ի՝ 2024 թվականի մրցությներին, պատրաստ են կիսելու իրենց փորձն ու գաղափարները և ցանկանում են գտնել գործընկերներ կոնսորցիում կազմելու համար։
Միջոցառումն ուղղված է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Կլաստեր 6-ի 2024 թվականի հետևյալ թեմատիկայով մրցույթներին՝
- կենսաբազմազանություն և էկոհամակարգային ծառայություններ,
- արդար, առողջ և էկոլոգիապես մաքուր սննդի համակարգեր՝ առաջնային արտադրությունից մինչև սպառում,
- շրջանային տնտեսության և կենսատնտեսության ոլորտները,
- մաքուր միջավայր և զրոյական աղտոտվածություն,
- հող, օվկիանոս և ջուր կլիմայական գործողությունների համար,
- ճկուն, ներառական, առողջ և կանաչ գյուղական, ափամերձ և քաղաքային համայնքներ,
- նորարարական կառավարում, բնապահպանական դիտարկումներ և թվային լուծումներ՝ ի աջակցություն Կանաչ գործարքի:
Բրոքերային միջոցառմանը հաջորդում են Եվրոպական հանձնաժողովի Կլաստերի 6-ի 2024 թվականի մրցությներին նվիրված տեղեկատվական օրերը, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 27-ին և 28-ին հիբրիդային ձևաչափով՝ առցանց և Բրյուսելում:
Գրանցումը բաց է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 5-ը։
Լրացուցիչ տեղեկությունների և բրոքերային միջոցառմանը գրանցվելու համար այցելեք այստեղ:
Եթե դուք արդեն գրանցվել եք և ֆինանսական աջակցության կարիք ունեք Բրյուսելում միջոցառմանը մասնակցելու համար, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին: