Լուկասևիչի հետազոտական ցանցի Գունավոր Մետաղների ինստիտուտը և Վարշավայի Տեխնոլոգիական ինստիտուտը Լեհաստանի Բարձր Տեխնոլոգիաների Առևտրի Պալատի (IZTECH) հետ միասին կազմակերպում են «Կայուն տնտեսություն Հորիզոն Եվրոպայում. Միջազգային գործընկերություն 2023» բրոքերային միջոցառումը, որը տեղի կունենա Վարշավայում 2023 թվականի հոկտեմբերի 25-ից 26-ը:
Միջոցառումն ուղղված է Հորիզոն Եվրոպա ծրագրի կլաստեր 4-ի` թվայնացում, արդյունաբերություն և տիեզերք, և կլաստեր 5-ի` կլիմա, էներգետիկա և տրանսպորտ, մրցույթների թեմատիկ ուղղությունների քննարկմանը: Միջոցառման ընթացքում կքննարկվի նաև EIT Raw Materials-ի կողմից իրականացվող գործունեությունը, ներառյալ KAVA–ի մրցույթները։
Այս բրոքերային միջոցառումը եզակի հնարավորություն է գիտնականների/հետազոտողների և ձեռնարկատերերի միջև համագործակցային կապեր հաստատելու համար և բաղկացած է հետևյալ նստաշրջաններից՝
- Փիչինգ – միջոցառման թեմային առնչվող նախագծային առաջարկների գաղափարների ներկայացում,
- Կապերի հաստատում – հարաբերությունների հաստատում ոլորտի ներկայացուցիչների հետ,
- Գործընկերություն – համագործակցություն այն գործընկերների հետ, որոնց հետ կան նախագծային ընդհանուր հետաքրքրություններ։
Գրանցումը բաց է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 22-ը։
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար այցելեք այստեղ:
ՆՇՈՒՄ․ Եթե դուք արդեն գրանցվել եք Վարշավայում անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին: