Skip to main content

Լուկասևիչի հետազոտական ցանցի Գունավոր Մետաղների ինստիտուտը և Վարշավայի Տեխնոլոգիական ինստիտուտը Լեհաստանի Բարձր Տեխնոլոգիաների Առևտրի Պալատի (IZTECH) հետ միասին կազմակերպում են «Կայուն տնտեսություն Հորիզոն Եվրոպայում. Միջազգային գործընկերություն 2023» բրոքերային միջոցառումը, որը տեղի կունենա Վարշավայում 2023 թվականի հոկտեմբերի 25-ից 26-ը:

Միջոցառումն ուղղված է Հորիզոն Եվրոպա ծրագրի կլաստեր 4-ի`  թվայնացում, արդյունաբերություն և տիեզերք, և կլաստեր 5-ի` կլիմա, էներգետիկա և տրանսպորտ, մրցույթների թեմատիկ ուղղությունների քննարկմանը: Միջոցառման ընթացքում կքննարկվի նաև EIT Raw Materials-ի կողմից իրականացվող գործունեությունը, ներառյալ KAVAի մրցույթները։

Այս բրոքերային միջոցառումը եզակի հնարավորություն է գիտնականների/հետազոտողների և ձեռնարկատերերի միջև համագործակցային կապեր հաստատելու համար և բաղկացած է հետևյալ նստաշրջաններից՝

  • Փիչինգ – միջոցառման թեմային առնչվող նախագծային առաջարկների գաղափարների ներկայացում,
  • Կապերի հաստատում – հարաբերությունների հաստատում ոլորտի ներկայացուցիչների հետ,
  • Գործընկերություն – համագործակցություն այն գործընկերների հետ, որոնց հետ կան նախագծային ընդհանուր հետաքրքրություններ։

Գրանցումը բաց է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 22-ը։
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար այցելեք այստեղ:

ՆՇՈՒՄ Եթե դուք արդեն գրանցվել եք Վարշավայում անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply