Skip to main content

Ուրախ ենք տեղեկացնել, որ 2025 թվականին «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նոր բրոքերային միջոցառումներ՝

1. Սնունդ, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և մաքուր միջավայր՝ առողջ կյանքի համար – 2025թ. փետրվարի 13 – Լյուբլյանա, Սլովենիա

Բրոքերային միջոցառումը հնարավորություն կընձեռի մասնակիցներին ներկայացնել իրենց նախագծերը և հաստատել կապեր սննդի, կենսատնտեսության, բնական ռեսուրսների, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի ոլորտների գիտնականների և գիտահետազոտական հաստատությունների հետ: Մասնակիցները կունենան նաև հնարավորություն կազմելու կոնսորցիումներ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և այլ եվրոպական ծրագրերի առաջիկա միջազգային մրցույթներին դիմելու համար: «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում միջոցառումը կանդրադառնա մասնավորապես Բաղադրիչ III-ին՝  Եվրոպական նորարարության խորհրդին (EIC), ԵՄ առաքելություններին (EU Missions) և Բաղադրիչ II-ին՝ կլաստեր 6-ին՝ Պարեն, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր:

2. «Մաքուր ավիացիա» նախաձեռնության «PITCH-ATHLON: Pitch & Connect» միջոցառում – 2025 թ. փետրվարի 13 – Բրյուսել, Բելգիա

«Մաքուր ավիացիա» նախաձեռնությունը կազմակերպում է «PITCH-ATHLON» միջոցառումը՝ նախատեսված իր 3-րդ մրցույթով հետաքրքրված կազմակերպությունների համար, որը կմեկնարկի 2025 թվականի փետրվարին: Մրցույթի շրջանակներում կտրամադրվի մինչև 380 միլիոն եվրո ԵՄ ֆինանսավորում՝ աջակցելու ավիացիայի դեկարբոնիզացման նորարարական նախագծերին: Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն կընձեռի ներկայացնելու իրենց նորարարական գաղափարները և հաստատելու նոր համագործակցություններ՝ նախաձեռնության 3-րդ մրցույթին դիմելու համար: Միջոցառմանը փիթչինգի մասնակիցների ֆիզիկական ներկայությունը պարտադիր է:

Հայտադիմումներն ընդունվում են մինչև 2025 թ. հունվարի 15-ը:

3. Հաջող հետազոտություն և նորարարություն Եվրոպայում 2025. եվրոպական 12-րդ բորքերային միջոցառում – 2025թ. մարտի 6-7 – Դյուսելդորֆ, Գերմանիա

Հետազոտական և նորարարական այս 12-րդ համաժողովը նպատակ ունի մեկտեղել գիտնականեերի և ձեռնարկատերերի ամբողջ Եվրոպայից՝ հաստատելու նոր համագործակցություններ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի մրցույթներին դիմելու համար: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել նորարարկան գաղափարներ և կիսվել իրենց փորձով տարբեր թեմատիկ կլաստերների շուրջ, ինչպիսիք են առողջապահությունը, ստեղծարարական արդյունաբերությունները, թվային և արդյունաբերական տեխնոլոգիաները, էներգետիկան և շարժունակությունը, պարենը, կենսատնտեսությունը, բնական ռեսուրսները, գյուղատնտեսությունն ու շրջակա միջավայրը, և նորարարական գնումները (PCP/PPI): Միջոցառմանը կարող են մասնակցել համալսարանների, հետազոտական ​​ինստիտուտների և ՓՄՁ-ների ներկայացուցիչներ:

Հայտադիմումներն ընդունվում են մինչև 2025 թ. փետրվարի 28-ը, իսկ պրեզենտացիոն նյութերը պետք է ներկայացվեն մինչև 2025 թ. հունվարի 19-ը:

Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև: Ստորև կարող եք ծանոթանալ բոլոր առաջիկա բրոքերային միջոցառումների ցանկին՝

ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply