Skip to main content

Որպես Ընդլայնվող երկրի մասնակիցներ` Hop On Facility Action մրցույթի շնորհիվ հայաստանյան կազմակերպությունները հնարավորություն ունեն միանալ «Հորիզոն Եվրոպա»-ի ընթացիկ նախագծերին՝ դառնալով արդեն իսկ ձևավորված կոնսորցիումների մաս։ Hop On Facility Action-ի համար նախատեսվում է տրամադրել 40 մլն. եվրո, որը կբաշխվի 80 նախագծերի միջև՝ «Հորիզոն Եվրոպա»-ի շրջանակներում ընթացող գիտանորարարական նախագծերում Ընդլայնվող երկրից մեկ լրացուցիչ մասնակից ներառելու համար։ Ընդլայնվող երկրից նոր մասնակիցը պետք է իրականացնի հստակ նշված առաջադրանք նախագծի շրջանակներում,որը կարող է ֆինանսավորվել մինչև 100%-ի չափով։

Թե ինչպես դառնալ ընթացիկ նախագծ(եր)ի մաս, նկարագրված է ստորև։

Քայլ 1. Անցնել «Հորիզոն Եվրոպա»-ի ընթացիկ նախագծերի ցանկով և առանձնացնել ձեր նախընտրած նախագիծ(ներ)ը, ծանոթանալ մանրամասներին, կոնսորցիումի անդամներին։ Խորհուրդ է տրվում ցանկը պարբերաբար ստուգել, քանի որ այն ժամանակ առ ժամանակ թարմացվում է։

Քայլ 2. Կապ հաստատել ընթացիկ նախագծ(եր)ի համակարգող կազմակերպության հետ՝ հայտնելով ձեր հետաքրքվածության մասին և թե ինչպես եք տեսնում ձեր մասնակցությունը տվյալ նախագծ(եր)ում։ Կապ կարող եք հաստատել Մրցույթների և տենդերների հարթակի (Funding & tender opportunities portal) ձեր հաշվի միջոցով, իսկ եթե չունեք այն, ապա կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://webgate.ec.europa.eu/cas/eim/external/register.cgi։

Քայլ 3. Եթե չեք գտել ձեզ համապատասխանող ընթացիկ նախագիծ նշված ցանկում, ապա, եթե ունեք «Հորիզոն Եվրոպա»-ի որևէ նախընտրած մրցույթ, որի վերջնաժամկետն արդեն անցել է, հետևեք վերջինիս էջի թարմացումներին, որտեղ կգտնեք մրցույթի վերջնական հաղթող կոնսորցիում(ներ)ը (նախագծերի անվանումները հասանելի են լինում վերջնական պայմանագրերի կնքումից հետո)։ Կրկնեք Քայլ 2-ը։

Hop On Facility Action մրցույթին հայտերի ներկայացման հերթական վերջնաժամկետը 2022թ. նոյեմբերի 10-ն է։

Leave a Reply