Skip to main content

Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը (BMBF) մեկնարկել է «UI-Gleich» դրմաշնորհային մրցույթը։ Ֆինանսավորման այս հնարավորությունը ուղղված է Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցությամբ հետազոտական ​​և նորարարական նախագծերի խթանմանը: Նախաձեռնությունը նպատակ ունի  աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շահառուներին գենդերային հավասարության ծրագրերի մշակման, իրականացման, մոնիտորինգի և գնահատման գործում:

Մրցույթի շրջանակներում առաջնահերթություն կտրվի միջազգային գիտահետազոտական և գործընկերային նախագծերին, օժանդակելով այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են՝ գիտահետազոտական ճամփորդությունները, սեմինարները, գենդերային հավասարության ծրագրերին առնչվող, ինչպես նաև կին գիտնականների գործընկերային հարաբերությունների հաստատմանն ուղղված միջոցառումները:

Մասնակցության պայմաններ

  • Ծրագրի նախագիծը պետք է ներկայացվի գերմանական հաստատության կողմից՝ Արևելյան գործընկերության հինգ երկրներից առնվազն մեկի (ներառյալ Հայաստանը)՝ մեկ կամ մի քանի գիտահետազոտական հաստատությունների հետ համագործակցությամբ:
  • Չնայած, որ Արևելյան գործընկերության որևէ երկրից գործընկերոջ մասնակցությունը պարտադիր է, երրորդ երկրներից այլ գործընկերների ներգրավվումը նույնպես թույլատրելի է:
  • Ներկայացվող գերմանալեզու ծրագրի նախագիծը պետք է ներառի տեղեկատվություն ծրագրի համակարգողի, ծրագրի գերմանացի և օտարերկրյա գործընկերների, ծրագրի նպատակների, գիտության և տեխնոլոգիայի ներկա իրավիճակի, նախագծի օգտագործման/կիրառման հնարավորությունների, պլանավորած ծախսերի և տեղեկատվական ամփոփագրի մասին։

Ֆինանսավորում

  • Դրամաշնորհները՝ որպես չվերադարձվող սուբսիդիաներ, տրամադրվում են մինչև 40,000 եվրո առավելագույն չափով՝ յուրաքանչյուր ծրագրի համար 12-24 ամիս ժամկետով:

Վերջնաժամկետ

Մրցութային գործընթացը ներառում է երկու փուլ։ Առաջին փուլում անհրաժեշտ է ներկայացնել նախագծի ամփոփ տարբերակը «easy-Online» էլեկտրոնային հարթակի միջոցով մինչև 2024 թվականի ապրիլի 24-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել BMBF կայք և ուսումնասիրել ծրագրի նկարագրողական PDF փաստաթուղթը:

Leave a Reply