SynergistEIC նախագիծի շրջանակներում մեկնարկել է առաջին մրցույթը, որն ուղղված է կանաչ տեխնոլոգիաների ոլորտում աշխատող և կլիմայական տեխնոլոգիաների, մաքուր տեխնոլոգիաների, շրջանաձև տնտեսության կամ ագրոպարենային մարտահրավերներով զբաղվող ընկերություններին։
SynergistEIC-ը հարմարեցված, հատուկ և գործնական աջակցություն է տրամադրում կանաչ տեխնոլոգիաների ստարտափներին՝ դառնալու ավելի մրցունակ և մեծացնելու իրենց հաջողության հնարավորությունը Եվրոպական նորարարության խորհրդի (EIC) Աքսելերատորի մրցույթին դիմելիս:
Ովքե՞ր կարող են դիմել․
- թվային և գիտանորարարական ստարտափները, որոնք մշակում են նորարարական լուծումներ՝ ուղղված կլիմայական տեխնոլոգիաների, մաքուր տեխնոլոգիաների, շրջանաձև տնտեսության և ագրոպարենային մարտահրավերներին,
- ԵՄ անդամ երկրներում կամ ասոցացված երկրներում ստեղծված ստարտափները՝ Ընդլայնվող երկրների նախապատվությամբ,
- EIC աքսելերատորին դիմելու և՛ փորձ ունեցող, և՛ փորձ չունեցող ստարտափները։
Ընտրության չափանիշները․
- ընկերություններ, որոնք դիմել են կամ հետաքրքրված են EIC Աքսելերատոր ծրագրով,
- գերազանցության կնիքը (SoE) կրող (EIC-դիմորդների համար) նախագծեր,
- նվազագույն TRL4 մակարդակի ընկերություններ, որոնք ստացել են մինչև 500 հազար եվրո ֆինանսավորում (ոչ EIC դիմորդների համար),
- կին ձեռներեցներ և/կամ բարձր ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանայք,
- ԵՄ անդամ երկրներից կամ ասոցացված երկրներից ընկերությունները, որոնցից նախապատվություն կտրվի ընդլայնվող երկրների ընկերություններին:
Ընտրված 15 ստարտափները կստանան՝
- մեկ ստարտափի համար մինչև 50 հազար եվրո դրամաշնորհ՝ կատարելագործելու, փորձարկելու և վավերացնելու իրենց արտադրանքը, բարձրացնելու առաջընթացը, բարելավելու առևտրայնացման ռազմավարությունը և այն ավելի արդյունավետ իրականացնելու համար,
- վեցամսյա հարմարեցված աջակցություն՝ աճի ծրագիր, որն ուղղված է լինելու նրանց ճշգրիտ կարիքներին և մարտահրավերներին,
- իրենց ընկերության լայն տեսանելիություն և առաջխաղացում:
Մրցույթը բաց է մինչև չորեքշաբթի, հունիսի 14-ը; ժամը 17:00 (ԿԵԺ): Մրցույթի և դրան դիմելու կարգի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ: