Skip to main content

Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի առևտրաարդյունաբերական պալատը և Ձեռնարկությունների եվրոպական ցանցը 69 երկրներում իր ներկայացուցչությամբ կազմակերպում են Green Days միջոցառումը՝ Pollutec ծրագրի շրջանակներում: Միջոցառումը տեղի կունենա Ֆրանսիայի Լիոն քաղաքում 2023 թվականի հոկտեմբերի 10-ից 13-ը։

Green Days-ը բրոքերային միջոցառում է՝ նախատեսված ընկերությունների, հետազոտական կենտրոնների, գիտնականների, կլաստերների, առաջնորդների, սկսնակ ձեռնարկությունների, ծրագրի ղեկավարների, ներդրողների և էկոլոգիական ոլորտի այլ շահագրգիռ կողմերի համար, որը հնարավորություն է տալիս մասնակիցներին հանդիպումներ ունենալ հնարավոր գործընկերների հետ և հաստատել միջազգային կապեր։

Որպես Green Days միջոցառման մաս, Ձեռնարկությունների եվրոպական ցանցի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի առևտրաարդյունաբերական պալատը, համագործակցելով Հորիզոն Եվրոպա ծրագրի ազգային կոնտակտային անձանց հետ, կազմակերպում է 3 տարբեր տեղեկատվական համաժողովներ Եվրոպական ֆինանսավորման ծրագրերի վերաբերյալ`

  1. Նորարարության ֆինանսավորում. ինչպես է Եվրոպան աջակցում (հաջորդ) չեմպիոններին
  2. Եվրոպական ֆինանսական աջակցության ծրագիր Հորիզոն Եվրոպա. Բիոմիջավայր և էներգիա թեմատիկայով կլաստերների ներկայացում
  3. Միասի բացահայտենք Եվրոպական ֆինանսական աջակցության հնարավորությունները

Երկրորդ համաժողովի ընթացքում Հորիզոն Եվրոպա ծրագրի ազգային կոնտակտային անձինք կներկայացնեն Հիմնասյուն 2 –ի՝ «Համաշխարհային մարտահրավերների և եվրոպական արդյունաբերական մրցունակության» երկու թեմատիկ կլաստերների նպատակները, թեմաները և կենտրոնացման ոլորտները՝

  • Կլաստեր 5 – «Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ»
  • Կլաստեր 6 – «Պարեն, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր»

Համաժողովներից բացի նախատեսվում են միջազգային գործարար հանդիպումներ և միջկլաստերայն միջոցառումներ, որոնց ողջ ընթացքում ներգրավված են լինելու տարբեր ուղղություններով մասնագիտացած փորձագետներ՝ մասնակիցներին տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրելու համար:

Գրանցումը բաց է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը։
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար այցելեք այստեղ:

ՆՇՈՒՄ Եթե դուք արդեն գրանցվել եք Լիոնում անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply