Skip to main content

ԵՄ կողմից ֆինանսավորվող FOODITY նախագիծը մեկնարկել է իր առաջին մրցույթը, որը նպատակ ունի ֆինանսավորելու սննդի ոլորտում նորարարությունների խթանմանն ուղղված տվյալահեն լուծումները։ Մրցույթը կենտրոնանում է երեք հիմնական ոլորտների վրա՝ անհատականացված սնունդ և սնուցում, սննդի կայուն համակարգեր և գնումների փորձ։

Նախաձեռնությունը փնտրում է կազմակերպություններ, որոնք ունեն փորձառություն ինչպես տեխնիկական, այնպես էլ սոցիալական նորարարությունների ոլորտում, ինչպես նաև քաղաքացիներ ներգրավվելու փորձառություն՝ պիլոտային ծրագրերի անցկացման համար։ Մրցույթին կարող են դիմել՝

  1. Փոքր կամ միջին ձեռնարկություններն (ՓՄՁ) ու ստարտափները,
  2. Սոցիալական նորարարության դերակատարները (SIAs),
  3. Հետազոտական և տեխնոլոգիական կազմակերպություններն (RTOs) ու համալսարանները,
  4. Թրեյնինգային կազմակերպությունները

Պիլոտային զարգացման ծրագրի համար ընտրված FOODITY նախագծի մասնակիցները կօգտվեն տարբեր աջակցություններից, ներառյալ՝

  • Ֆինանսավորում մինչև €187,500,
  • Տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության հասանելիություն,
  • Բիզնեսի մենթորինգ և խմբային քոուչինգ,
  • Տեխնիկական, գործարար և իրավական ասպեկտների ուսուցում։

Ակնկալվում է, որ ընտրված փորձնական նախագծերը նորարարական լուծումներ կառաջարկեն հետազոտական ​​և տեխնոլոգիական ընթացիկ մարտահրավերների համար, որոնք համահունչ են Սնունդ 2030ի առաջնահերթություններին՝ Եվրոպական միության հետազոտական ​​և ինովացիոն քաղաքականությանը, որն ուղղված է մինչև 2030 թ․ սննդի բարելավված համակարգերի ստեղծմանը:

Մրցույթը բաց է մինչև 2023 թվականի նոյեմբերի 8-ը (17:00 ԿԵԺ):
Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների և մրցույթին դիմելու համար այցելեք FOODITY կայք: Կարող եք գրանցվել նաև հոկտեմբերի 18-ին կայանալիք տեղեկատվական վեբինարին:

FOODITY-ն առաջարկում է նաև մեկ այլ հնարավորություն՝ գնահատողների մրցույթի տեսքով, որը բաց է հայտադիմումների համար մինչև հոկտեմբերի 18-ը։

Leave a Reply