Skip to main content

«Հաջորդ սերնդի ինտերնետ» (NGI) տրանսատլանտյան կրթաթոշակների տրամադրման ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, ուղղված է նպաստելու Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի հանրային և մասնավոր հատվածի մասնագետների կողմից NGI տեխնոլոգիաների զարգացման գործընթացին՝ առավել ժողովրդավարացված և մարդակենտրոն ինտերնետ տեխնոլոգիաներ ունենալու նպատակով: Երկրների ցանկում ներառված են նաև «Հորիզոն Եվրոպա»-ին ասոցացված երկրները, որոնցից է նաեւ Հայաստանը։

NGI Enrichers ծրագիրը կաջակցի եվրոպական NGI հետազոտողներին և նորարարներին 3-6 ամիս անցկացնել ԱՄՆ-ում կամ Կանադայում՝ աշխատելու և համագործակցելու ամերիկացի և կանադացի հյուրընկալողների հետ, խթանելու գիտելիքի փոխանակումը և երկարատեւ համագործակցությունների հաստատումը՝ ուղղված NGI տեխնոլոգիաների, ծառայությունների և ստանդարտների զարգացմանը: Հատկացված կրթաթոշակը կֆինանսավորի ճանապարհորդության ծախսերը, նպաստը և մուտքի արտոնագրի հետ կապված ծախսերը Եվրոպայից ժամանման համար, ինչպես նաև կաջակցի և՛ կրթաթոշակառուներին, և՛ նրանց հյուրընկալողներին՝ ճամբարների, մենթորության, հանրայնացման, համայնքի ստեղծման հետ կապված:

Ծրագրին դիմելու հայտերի ընդունման մրցույթը կբացվի տվյալ տարվա նոյեմբերի վերջին։ Հավելյալ տեղեկատվության եւ մանրամասների համար կարող եք այցելել NGI Enrichers ծրագրի կայք հետեւյալ հղմամբ` https://www.enrich-global.eu/ngi-enrichers/.

Leave a Reply