Skip to main content

ԵՄ Տիեզերական ծրագրի գործակալությունը (EUSPA) COSMOS4HE-ի (Տիեզերքի ուղղվածությամբ Ազգային կոնտակտային անձանց ցանց) հետ համագործակցությամբ, նոյեմբերի 21-ին Պրահայում, Չեխիա, կազմակերպում է «Տիեզերական նորարարության օր» բրոքերային միջոցառումը:

Միջոցառման ընթացքում կքննարկվեն՝

  • ԵՄ տիեզերական ծրագրի վերջին զարգացումները,
  • ԵՄ Տիեզերական ծրագրի գործակալության նոր մրցույթը Հորիզոն Եվրոպա ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է 34,5 միլիոն եվրոյի ներդրում Copernicus-ի, EGNSS-ի և GOVSATCOM-ի ցուցադրական ծառայությունների հետագա զարգացման վրա հիմնված առևտրային ծրագրերի մեջ,
  • ԵՄ Տիեզերական ծրագրի գործակալության «Հիմնական տարրեր» ծրագրի հնարավորություններն ու արդյունքները,
  • CASSINI նախաձեռնության վերջին զարգացումները:

Բրոքերային միջոցառումը հիանալի հնարավորություն է մասնակիցների համար ունենալու անհատական ​​հանդիպումներ պոտենցիալ գործընկերների հետ և հաստատելու համագործակցային կապեր ձեռներեցների, ստարտափների և ՓՄՁ-ների հետ:

Գրանցումը բաց է մինչև 2023 թվականի նոյեմբերի 19-ը:
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար այցելեք այստեղ:

ՆՇՈՒՄ․ Եթե դուք արդեն գրանցվել եք Պրահայում անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply