Skip to main content

Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողությունների (MSCA) ծրագրի դոկտորական ցանցերի հաջորդ մրցույթը կմեկնարկի մայիսի 30-ին։ Մրցույթի շրջանակներում նախատեսվում է շուրջ 434,8 միլիոն եվրո տրամադրել բոլոր գիտական ​​ոլորտներում ավելի քան 130 նախագծեր ֆինանսավորելու և 1600 ասպիրանտների վերապատրաստման ու հմտությունների զարգացման համար:

MSCA Դոկտորական ցանցերի նախագծերը իրականացնում են ասպիրատական  ծրագրեր ամբողջ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս գտնվող, տարբեր ոլորտների կազմակերպությունների կոնսորցիումների միջոցով։ Այս նախագծերը հնարավորություն են ընձեռում գիտնականներին աշխատելու ակադեմիական և ոչ ակադեմիական ոլորտներում, առաջարկում նրանց նորարարության ու երկարաժամկետ աշխատունակության համար անհրաժեշտ հետազոտական ուսուցում, ինչպես նաև  փոխանցվող հմտություններ և կարողություններ։

Նախքան նախագծերի առաջարկներ ներկյացնելը, MSCA դոկտորական ցանցերի դիմորդները պետք է հաշվի առնեն մի քանի օգտակար խորհուրդներ և հետևեն այս 6 քայլերին՝

Քայլ 1. հասկանալ, թե ինչպես է աշխատում ֆինանսավորումը,
Քայլ 2. համոզվել, որ կազմակերպությունը ունակ է դիմել ծրագրին,
Քայլ 3. գտնել լավագույն գործընկերներին առաջարկը պատրաստելու համար,
Քայլ 4. սկսել դիմումի մշակումը,
Քայլ 5. ստուգել դիմումը գործընկերների հետ,
Քայլ 6. ներկայացնել դիմումը:

Հայտերը կընդունվեն մինչև 2023 թվականի նոյեմբերի 28-ը։
Լրացուցիչ տեղեկությունների և հաջող նախագծի առաջարկ կազմելու համար կարող եք ուսումնասիրել ուղեցույցը։

Leave a Reply