Skip to main content

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կանցկացվեն ևս երկու նոր բրոքերային միջոցառումներ՝

1. Circular Bio-Based Europe՝ տեղեկատվական միջոցառում համատեղ նախաձեռնությամբ – 2024թ. ապրիլի 23 – Բրյուսել, Բելգիա

Տեղեկատվական միջոցառման ընթացքում կներակայացվեն CBE JU 2024թ․ մրցույթի համար նախատեսված նախագծի առաջարկների պատրաստման ընթացակարգերը, մասնավորապես, հայտադիմումների ներկայացման մանրամասները, գնահատման չափանիշները և նխախագծերի կառավարման կանոնակարգերը: Մասնակիցներին կտրամադրվի հաջող նախագծի առաջարկներ գրելու վերաբերյալ ուղեցույց և հնարավորություն՝ հաստատելու գործընկերային կապեր մրցույթով հետաքրքրված այլ մասակիցների հետ: Օրակարգում ներառված են տեղեկատվական սեսիաներ, որոնք կվարեն ոլորտի փորձագետներ և կընդգրկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կենսաբանական նորարարությունը և մրցույթների ընտրման առաջնահերթությունների չափանիշները։

Ապրիլի 22-ին Բրյուսելում, CBE JU տեղեկատվական միջոցառման նախօրեին կկազմակերպվի նաև դասընթաց՝ «Ինչպես ներկայացնել հաջող նախագծի առաջարկ CBE JU մրցույթի համար» թեմայով: Դասընթացի հիմնական թիրախը CBE JU մրցույթի պոտենցիալ դիմորդներն են ընդլայնվող երկրներից: Դասընթացի մանրամասներին և օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։ 

Տեղեկատվական միջոցառման գրանցումը բաց է մինչև 2024 թվականի ապրիլի 15-ը, ժամը՝ 17։00 (ԿԵԺ)։

2. INDTech կոնֆերանս արդյունաբերական տեխնոլոգիաների վերաբերյալ – 2024թ․ հունիսի 3-5 – Նամյուր, Բելգիա

Արդյունաբերական տեխնոլոգիաներին նվիրված INDTech կոնֆերանսը նախատեսված է հետազոտական կազմակերպությունների, արդյունաբերության, ՓՄՁ-ների և ոլորտի քաղաքականություն մշակող շահագրգիռ կողմերի համար՝ ուսումնասիրելու արդյունաբերական տեխնոլոգիաների վերջին զարգացումները: Սեսիաների ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռնվի խորացնել գիտելիքները տնտեսական անվտանգության, արհեստական ինտելեկտի, նյութագիտության և կիբերանվտանգության վերաբերյալ:

Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև:

ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply