Skip to main content

Health- NCP-NET 3.0 (HNN 3.0)  և NCP_WIDERA.NET նախագծերը՝ Լիտվայի Հետազոտական խորհրդի (LMT) Ազգային կոնտակտային անձանց (ԱԿԱ), Էստոնիայի հետազոտական խորհրդի (ETAG),Լատվիայի հետազոտական խորհրդի (LZP), Լեհաստանի Հետազոտությունների և զարգացման ազգային կենտրոնի (NCBR) և Լանկաստերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետ համատեղ Լիտվայում՝ Վիլնյուսում, կազմակերպում են հետևյալ երկօրյա միջոցառումները՝

  • Դասընթաց՝ «Մեծացրեք ձեր հնարավորությունները՝ ստանալու Հորիզոն Եվրոպա ծրագրի ֆինանսավորում»                                                                                                                                                            2023 թվականի դեկտեմբերի 7, 14:30-17:30
  • Կոնֆերանս և բրոքերային միջոցառում՝ «Կոալիցիայից դեպի կապերի հաստատում. Ինչպե՞ս հաղթահարել Բալթյան տարածաշրջանի ընդհանուր մարտահրավերները Կլաստեր 1-ի և Քաղցկեղի առաքելության ծրագրերում»                                                                                                                                                                            2023 թվականի դեկտեմբերի 8, 09:00-16:00

Միջոցառումների նպատակն է մասնակիցներին տրամադրել տեղեկատվություն Հորիզոն Եվրոպայի ֆինանսավորման ծրագրերի, Եվրոպական հանձնաժողովի և Առողջապահության և թվային գործադիր գործակալության (HADEA) վերջին նորությունների մասին, ինչպես նաև առողջապահական ծրագրերի մրցույթների համար հնարավոր գործընկերներ գտնելու հնարավորություններ: Ծրագիրը ներառում է դասընթաց՝ որակյալ նախագծերի առաջարկներ պատրաստելու և փիչինգի հմտությունների կատարելագործման վերաբերյալ: Բրոքերային միջոցառման մասնակիցները կկարողանան ներկայացնել իրենց գաղափարները և հաստատել համագործակցային կապեր մասնակիցների հետ:

Չնայած դասընթացը, կոնֆերանսը և բրոքերային միջոցառումը բաց են բոլոր շահագրգիռ կողմերի համար (ներառյալ Ազգային կոնտակտային անձինք), հատուկ ուշադրության կարժանանան Բալթյան տարածաշրջանի և ընդլայնման երկրների մասնակիցները, ովքեր հետաքրքրված են Կլաստեր 1-ի և Քաղցկեղի առաքելություն առաջիկա մրցույթներով:

Գրանցումը բաց է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը:
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար այցելեք այստեղ:

ՆՇՈՒՄ Եթե արդեն գրանցվել եք այս բրոքերային միջոցառմանը մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply