Skip to main content

2023 թվականի դեկտեմբերի 4-ին Եվրոպական հանձնաժողովի կապի ցանցերի, բովանդակության եւ տեխնոլոգիաների գլխավոր տնօրինությունը (DG CONNECT) և EUCloudEdgeIoT նախաձեռնությունը կազմակերպում են Հորիզոն Եվրոպա ծրագրի տեղեկատվական և բրոքերային միջոցառում  հիբրիդային ձևաչափով՝ առցանց և Բրյուսելում։

Միջոցառման նպատակն է մասնակիցներին տեղեկատվություն տրամադրել Հորիզոն Եվրոպա ծրագրի 2024 թվականի մրցույթների մասին, մասնավորապես՝ աշխարհի առաջատար տվյալների, հաշվողական, ինչպես նաև մրցակցային դարձած թվային և զարգացող տեխնոլոգիաների վերաբերյալ։

Միջոցառումը կանդրադառնա Հորիզոն Եվրոպա ծրագրի հետևյալ մրցութային թեմաներին՝

  • HORIZON-CL4-2024-DATA-01-03 Piloting emerging Smart IoT Platforms and decentralized intelligence (IA)
  • HORIZON-CL4-2024-DATA-01-05 Platform Building, standardisation and Up-scaling of the ‘Cloud-Edge-IoT’ Solutions (CSA)
  • HORIZON-CL4-2024-DIGITAL-EMERGING-01-21: Open Source for Cloud/Edge to support European Digital Autonomy (RIA)
  • HORIZON-CL4-2024-DIGITAL-EMERGING-01-22: Fundamentals of Software Engineering (RIA)
  • HORIZON-CL4-2024-DIGITAL-EMERGING-01-23: Public recognition scheme for Open Source (CSA)

Զեկույցով (pitching) հանդես գալու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև  2023 թվականի նոյեմբերի 20-ը:
Միջոցառման գրանցման վերջնաժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 1-ը։
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար այցելեք այստեղ:

ՆՇՈՒՄ Եթե դուք արդեն գրանցվել եք Բրյուսելում անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply