Skip to main content

2023թ․ դեկտեմբերի 6-ին, Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն (ԳՆԳԱԿ) հիմնադրամը՝ Եվրահանձնաժողովի, NCP_WIDERA.NET նախագծի և ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի վարչության հետ համագործակցությամբ, կազմակերպում է Եվրամիության Հորիզոն Եվրոպա ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում։ Միջոցառումը կանցկացվի ՀՀ ԳԱԱ Նախագահության  գիտաժողովների դահլիճում (2-րդ հարկ)՝ ք. Երևան 0019, Բաղրամյան 24, ժամը՝ 10։00-16։00:

Միջոցառմանը զեկուցումներով հանդես կգան Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչները՝ ներառելով, ի թիվս այլոց, հետևյալ թեմաները՝

Միջոցառումը բացառիկ հնարավորություն է հայ գիտահետազոտական համայնքի ներկայացուցիչների համար ստանալ տեղեկատվություն և հետաքրքրող հարցերի պատասխանները Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից։ 

Գրանցման վերջնաժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 1-ը, ժամը՝ 17:00:
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ՝ 👇🏻

Հարցերի դեպքում կարող եք գրել կամ զանգահարել՝
info@sipac.am
060 623 542, 010525432

Leave a Reply