Skip to main content

2023թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) NCP_WIDERA.NET նախագծի շրջանակներում անցկացվեց Եվրամիության գիտահետազոտական Հորիզոն Եվրոպա Widening ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում։  Միջոցառումը կազմակերպել էր Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն (ԳՆԳԱԿ) հիմնադրամը՝ ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի վարչության հետ համագործակցությամբ։

Միջոցառման նպատակն էր բարձրացնել հայ հետազոտական համայնքի իրազեկվածությունը Հորիզոն Եվրոպա ծրագրի և Widening ենթածրագրի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել NCP_WIDERA.NET նախագծի շրջանակներում հասանելի նախագծերի առաջարկների մասնագիտական վերստուգման և բրոքերային միջոցառումների համար նախատեսված ճանապարհորդական դրամաշնորհի սխեմաները՝ խթանելու ծրագրերում հայտերի ներկայացման գործընթացը։

Միջոցառումը բացեց և ներկաներին ողջունեց ԳՆԳԱԿ հիմնադրամի նախագահ Տիգրան Արզումանյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Դավիթ Ավագյանը:

Միջոցառման օրակարգը ներառում էր տեղեկատվություն ՝ NCP_WIDERA.NET նախագծի և նախագծերի առաջարկների մասնագիտական վերստուգման, բրոքերային միջոցառումների համար նախատեսված ճանապարհորդական դրամաշնորհի, Հորիզոն Եվրոպա ծրագրի ընդհանուր նկարագրի և առաջիկա Widening մրցույթների (Twinning, Excellence Hub, ERA Chair և այլն), Funding and Tenders Portal-ի գործառույթների, նախկին նախագծերի լավագույն հաջողված փորձերի և Թվինինգ նախագծի առաջարկներ գրելու խորհուրդների վերաբերյալ։

Ելույթներ ունեցան նաև Հորիզոն 2020 ծրագրի Twinning մրցույթի հաջողված նախագծերի ղեկավարներ՝ Կոնստանտին Ենոքյանը (ԵՊԲՀ) և Դավիթ Հայրապետյանը (ՀՌՀ), ովքեր կիսվեցին COBRAIN և NANOQIQO հաջողված նախագծերի իրենց փորձով  և ներկայացրերցին իրականացման արդյունքերը:

Հրավիրյալ փորձագետ՝  Կիպրոսյան CERIDES կենտրոնի ծրագրի գլխավոր ղեկավար Պիերանտոնիոս Փափազօղլուն ներկայացրեց հաջող Twinning նախագծի առաջարկներ գրելու գաղտնիքները։

Տեղեկատվական միջոցառումը, որին ներկա էր շուրջ 70 մասնակից, ամփոփվեց հարցուպատասխանի միջոցով:

Leave a Reply