Skip to main content

Գերմանական և ֆրանսիական ազգային կոնտակտային անձանց Կլաստերի 4-ի արդյունաբերական մասի պատասխանատուները և Եվրոպական ձեռնարկությունների ցանցի IMG Rheinland-Pfalz և Grand E-Nov+ գործակալությունները համատեղ կազմակերպում են բրոքերային միջոցառում՝ «Առաջատար արդյունաբերական տեխնոլոգիաները Հորիզոն Եվրոպա ծրագրում» թեմայով, որը կանցկացվի Գերմանիայում՝ Մայնցում, 2023 թվականի հոկտեմբերի 27-ին։ 

Բրոքերային միջոցառումն ուղղված է Հորիզոն Եվրոպա ծրագրի Կլաստերի 4-ի արդյունաբերական և Կլաստերի 5-ի մարտկոցների թեմաներով  2024 թվականի մրցույթներին։ Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն կտա միջազգային մակարդակով ներկայացնել, քննարկել և մշակել նոր նախագծային գաղափարներ, ինչպես նաև հանդիպել ընկերությունների/ՓՄՁ-ների, համալսարանների և հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ կազմելու կոնսորցիումներ և հաստատելու միջպետական կապեր:

Գրանցումը բաց է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 27-ը։
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար այցելեք այստեղ:

ՆՇՈՒՄ Եթե դուք արդեն գրանցվել եք Մայնցում անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply