Նորարարության և առաջնորդություն օդատիեզերական ոլորտի (ILA) ամենամեծ առևտրային ցուցահանդեսը այս տարի կանցկացվի Բեռլինում, հունիսի 5-ից 9-ը։ Ոլորտի առաջնորդները, քաղաքականություն մշակողները, ռազմական և ակադեմիական փորձագետները կմիավորվեն՝ քննարկելու ոլորտի առկա մարտահրավերներն ու բացահայտելու նոր հնարավորություններ: Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն ավիացիայի, տիեզերքի, պաշտպանության, արդյունաբերական մատակարարների, առաջադեմ օդային տրանսպորտային միջոցների և եվրոպական համագործակցային նախագծերի վերջին նորամուծություններն ու հետազոտությունները։
ILA Բեռլինի կարևոր իրադարձություններից է ILA Connect and Meet բրոքերային միջոցառումը, որը կանցկացվի հունիսի 5-ից 7-ը: Ցուցահանդեսի շրջանակներում միջոցառումը կհամախմբի մասնակիցների և այցելուների ամբողջ աշխարհից ու Եվրոպայից՝ առաջարկելով հարթակ նոր գործարար կապերի և համագործակցության հաստատման համար։ Միջոցառման շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան՝
- կապեր հաստատել գործընկերների և հաճախորդների հետ,
- ծանոթանալ նոր ապրանքների և ծառայությունների,
- պլանավորել գնումներ կամ կազմել նախագծեր,
- հանդիպել նոր մատակարարների հետ,
- տեղեկանալ ոլորտի վերջին միտումներին:
Բացի այդ, ընկերությունները և հետազոտական հաստատությունները, որոնք հետաքրքրված են Կանադայի հետ համագործակցությամբ, կարող են ծանոթանալ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի Ավիացիայի, տիեզերական և պաշտպանական խմբի կողմից առաջարկվող համագործակցային և շուկայի զարգացման հնարավորություններին՝ նախատեսված 2024 թվականի գարնան և ամռան ամիսներին։
Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև: Ստորև կարող եք ծանոթանալ բոլոր առաջիկա բրոքերային միջոցառումների ցանկին՝
ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին: