Hub.brussels գործակալությունը Եվրոպական ձեռնարկությունների ցանցի հետ համագործակցությամբ կազմակերպում է Tech4SmartCities բրոքերային միջոցառումը, որը տեղի կունենա Բելգիայում՝ Բրյուսելում, 2024 թվականի հունիսի 18-19-ը GreenTech ֆորումի հետ համատեղ:
Բրոքերային միջոցառումը նախատեսված է քաղաքներին ուղղված կայուն և խելացի թվային տեխնոլոգիաների մշակման համար` առաջարկելով հնարավորություններ քաղաքային տրանսպորտի, էներգաարդյունավետության, կայուն շինարարության, շրջանաձև տնտեսության, ցածր ածխածնային տնտեսության և թվային փոխակերպման ոլորտներում:
Միջոցառմանը կարող են մասնակցել մասնավոր տեխնոլոգիական ընկերությունները (ստարտափներ, ՓՄՁ-ներ և խոշոր ձեռնարկություններ), պետական մարմիններ, արդյունաբերական ասոցիացիաներ, համալսարաններ, հետազոտական կենտրոններ, ներդրողներ և բիզնես հրեշտակներ: Մասնակիցները հնարավորություն կունենան համագործակցություն հաստատել հետազոտական և տեխնոլոգիական ոլորտի գործընկերների հետ, մասնակցել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի սեմինարներին և GreenTech ֆորումի շրջանակներում ավելի մանրամասն ծանոթանալ Կանաչ Տեղեկատվական Տեխնոլոգիաներին։
Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև: Ստորև կարող եք ծանոթանալ առաջիկա բրոքերային միջոցառումների ցանկին՝
ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումանը մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին: