Եվրոպայում փախստականների և տեղահանված հետազոտողների համար նախատեսված EURAXESS ստաժավորման ծրագիրը՝ որպես ERA Talent նախագծի բաղկացուցիչ մաս, որը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի կողմից «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջաննակներում, ներկայումս ընդունում է հայտադիմումներ։
Ծրագրի նպատակն է նպաստել փախստականների և տեղահանված հետազոտողների ինտեգրմանը եվրոպական աշխատաշուկային: Կարևորելով միջոլորտային շարժունակությունը՝ ծրագիրը մասնակիցներին առաջարկում է ֆինանսական աջակցությւոն ինչպես արդյունաբերական, այնպես էլ հասարակական կազմակերպություններում ստաժավորման համար: Առաջնահերթություն կտրվի փախստական կին հետազոտողներին՝ հաշվի առնելով, որ վերջիններս այս հարցում լրացուցիչ աջակցության կարիք ունեն։
Ունենալով 200,000 եվրո ընդհանուր բյուջե՝ EURAXESS ստաժավորման ծրագիրը ֆինանսական աջակցություն կտրամադրի ընկերություններին, ՓՄՁ-ներին, ՀԿ-ներին և փախստական հետազոտողներին: ֆինանսավորումը նախատեսված է 1-ից 6 ամիս տևողությամբ ստաժավորման համար, որի ընթացքում մասնակիցները կարող են ամբողջ կամ կես դրույքով աշխատել ընդունող կազմակերպությունում։
Ծրագրին կարող են դիմել՝
1. Հյուրընկալող կազմակերպությունները – ԵՄ անդամ պետություններում կամ ասոցիացված երկրներում գործող ընկերությունները, ՓՄՁ-ները կամ ՀԿ-ները, որոնք տվյալ երկրում օրինական գործունեություն են ծավալում և իրենց աշխատանքի առաջարկները հրապարակել են EURAXESS Jobs Portal-ում, կարող են դիմել EURAXESS ստաժավորման ծրագրին:
2․ Հետազոտողները – ԵՄ անդամ կամ ասոցացված երկրներում բնակվող փախստական կամ տեղահանված անձինք, ովքեր ունեն օրինական կարգավիճակ ընդունող երկրում և սովորում են ասպիրանտուրայում կամ արդեն ավարտել են այն, իրավասու են դիմել EURAXESS ստաժավորման ծրագրին։
Հարցերի դեքում խնդրում ենք այցելել կայքի Հաճախ տրվող հարցերի բաժին։
Աշխատանքի հայտարարություններ տեղադրելու, գտնելու կամ դրանց դիմելու համար, խնդրում ենք այցելել EURAXESS Jobs Portal.