Եվրոպական նորարարության խորհուրդը (EIC) և Նորարարության և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտը (EIT) մեկնարկել են «Նորարար Կանանց Եվրոպական Մրցանակ» 2023 թվականի մրցույթը: Մրցանակը տրվում է ԵՄ և Հորիզոն Եվրոպա ծրագրի ասոցիացված երկրների կանանց, որոնց բեկումնային և խանգարող նորարարությունները դրական փոփոխություններ են բերում մարդկության և աշխարհի համար։
Մրցանակը բաց է բոլոր կանանց համար, ովքեր
- հաստատված են ԵՄ անդամ որևէ պետությունում կամ Հորիզոն Եվրոպա ծրագրի ասոցիացված երկրում,
- հիմնադրել են նորարարական ընկերություն, որը գրանցված է մրցույթի մեկնարկից առնվազն 2 տարի առաջ:
Մրցանակային երեք կատեգորիաներն են՝
- Կին նորարարների մրցանակ – Հաղթողին շնորհվում է 100․000 եվրո, իսկ եկրկորորդ և երրորդ տեղերը զբաղեցնող մասնակիցներին՝ 70․000 եվրո և 50․000 եվրո համապատասխանաբար։
- Աճող նորարարների մրցանակ – Հաղթողին շնորհվում է 50․000 եվրո, իսկ եկրկորորդ և երրորդ տեղերը զբաղեցնող մասնակիցներին՝ 30․000 եվրո և 20․000 եվրո համապատասխանաբար։
- Նորարարության և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի կանանց առաջնորդության մրցանակ – Հաղթողին շնորհվում է 50․000 եվրո, իսկ եկրկորորդ և երրորդ տեղերը զբաղեցնող մասնակիցներին՝ 30․000 եվրո և 20․000 եվրո համապատասխանաբար:
Հայտերը կարող են ներկայացվել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 27-ը, 17:00 ԿԵԺ:
Իմացեք ավելին և դիմեք մրցանակին այս հղումով: