Skip to main content

Եվրոպական նորարարության խորհուրդը (EIC) և Նորարարության և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտը (EIT) մեկնարկել են «Նորարար Կանանց Եվրոպական Մրցանակ» 2023 թվականի մրցույթը: Մրցանակը տրվում է ԵՄ և Հորիզոն Եվրոպա ծրագրի ասոցիացված երկրների կանանց, որոնց բեկումնային և խանգարող նորարարությունները դրական փոփոխություններ են բերում մարդկության և աշխարհի համար։

Մրցանակը բաց է բոլոր կանանց համար, ովքեր

  • հաստատված են ԵՄ անդամ որևէ պետությունում կամ Հորիզոն Եվրոպա ծրագրի ասոցիացված երկրում,
  • հիմնադրել են նորարարական ընկերություն, որը գրանցված է մրցույթի մեկնարկից առնվազն 2 տարի առաջ:

Մրցանակային երեք կատեգորիաներն են՝

  1. Կին նորարարների մրցանակ –  Հաղթողին շնորհվում է 100000 եվրո, իսկ եկրկորորդ և երրորդ տեղերը զբաղեցնող մասնակիցներին՝ 70000 եվրո  և 50000 եվրո համապատասխանաբար։
  2. Աճող նորարարների մրցանակ –  Հաղթողին շնորհվում է 50000 եվրո, իսկ եկրկորորդ և երրորդ տեղերը զբաղեցնող մասնակիցներին՝ 30000 եվրո  և 20000 եվրո համապատասխանաբար։
  3. Նորարարության և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի կանանց առաջնորդության մրցանակ – Հաղթողին շնորհվում է 50000 եվրո,  իսկ եկրկորորդ և երրորդ տեղերը զբաղեցնող մասնակիցներին՝ 30000 եվրո  և 20000 եվրո համապատասխանաբար:

Հայտերը կարող են ներկայացվել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 27-ը, 17:00 ԿԵԺ:

Իմացեք ավելին և դիմեք մրցանակին այս հղումով:

Leave a Reply