ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ (MSCA) ենթածրագիրը առաջարկում է ֆինանսավորում հետդոկտորական գիտնականների համար 2 կամ 3-ամյա կրթաթոշակների տեսքով՝ Հետդոկտորական կրթաթոշակներ (MSCA PF) մրցույթի շրջանակներում:
MSCA PF մրցույթը ստեղծված է նպաստելու առաջատար գիտնականների կարիերայի զարգացմանը հետդոկտորական փուլում և համընդհանուր աջակցություն է տրամադրում նրանց գիտական և մասնագիտական աճին և զարգացմանը:
Յուրաքանչյուր տարի գիտնականները ամբողջ աշխարհից դիմում են MSCA PF մրցույթին՝ դարձնելով այն շատ մրցունակ, ինչի արդյունքում ֆինանսավորվում են միայն գերազանց նախագծերը:
MSCA PF 2023 թվականի մրցույթը մեկնարկեց 2023թ․ ապրիլի 12-ին և կփակվի 2023թ․ սեպտեմբերի 13-ին։
Եվրոպական Հնաձնաժողովը 260,47 միլիոն եվրո է հատկացնում այս տարվա մրցույթի իրականացման համար՝ խթանելու թեկնածուական թեզը պաշտպանած և նոր հմտություններ ձեռք բերելու ցանկություն ունեցող գիտնականների ստեղծագործական և նորարարական ներուժը առաջադեմ ուսուցման և միջազգային, միջառարկայական և միջոլորտային շարժունության միջոցով։
Դիմելու համար դուք պետք է բավարարեք հետևյալ պայմանները.
- Ստացած լինեք PhD աստիճանը մինչև մրցույթի վերջնաժամկետը;
- PhD աստիճանը ստանալու օրվանից մինչև մրցույթի վերջնաժամկետը ընկած ժամանակահատվածը չպետքե գերազանցի 8 տարին (գործում են բացառություններ. կարիերայի ընդմիջումներ, ծննդաբերության արձակուրդներ և այլն);
- Մրցույթի վերջնաժամկետին նախորդող վերջին 3 տարում դուք չպետք է անցկացրած լինեք 12 ամսից ավելի հյուրընկալող կազմակերպության երկրում (կարճաժամկետ այցերը, օրինակ՝ ընտանեկան այցելությունները, չեն հաշվվում)
MSCA PF մրցույթի մանրամասներին կարողեք ծանոթանալ այստեղ։