Skip to main content

ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ (MSCA) ենթածրագիրը առաջարկում է ֆինանսավորում հետդոկտորական գիտնականների համար 2 կամ 3-ամյա կրթաթոշակների տեսքով՝ Հետդոկտորական կրթաթոշակներ (MSCA PF) մրցույթի շրջանակներում:

MSCA PF մրցույթը ստեղծված է նպաստելու առաջատար գիտնականների կարիերայի զարգացմանը հետդոկտորական փուլում և համընդհանուր աջակցություն է տրամադրում նրանց գիտական ​​և մասնագիտական ​​աճին և զարգացմանը:

Յուրաքանչյուր տարի գիտնականները ամբողջ աշխարհից դիմում են MSCA PF մրցույթին՝ դարձնելով այն շատ մրցունակ, ինչի արդյունքում ֆինանսավորվում են միայն գերազանց նախագծերը:

MSCA PF 2023 թվականի մրցույթը մեկնարկեց  2023թ․ ապրիլի 12-ին և կփակվի 2023թ․ սեպտեմբերի 13-ին։

Եվրոպական Հնաձնաժողովը 260,47 միլիոն եվրո է հատկացնում այս տարվա մրցույթի իրականացման համար՝ խթանելու թեկնածուական թեզը պաշտպանած և նոր հմտություններ ձեռք բերելու ցանկություն ունեցող գիտնականների ստեղծագործական և նորարարական ներուժը առաջադեմ ուսուցման և միջազգային, միջառարկայական և միջոլորտային շարժունության միջոցով։

Դիմելու համար դուք պետք է բավարարեք հետևյալ պայմանները.

  • Ստացած լինեք PhD աստիճանը մինչև մրցույթի վերջնաժամկետը;
  • PhD աստիճանը ստանալու օրվանից մինչև մրցույթի վերջնաժամկետը ընկած ժամանակահատվածը չպետքե գերազանցի 8 տարին (գործում են բացառություններ. կարիերայի ընդմիջումներ, ծննդաբերության արձակուրդներ և այլն);
  • Մրցույթի վերջնաժամկետին նախորդող վերջին 3 տարում դուք չպետք է անցկացրած լինեք 12 ամսից ավելի հյուրընկալող կազմակերպության երկրում (կարճաժամկետ այցերը, օրինակ՝ ընտանեկան այցելությունները, չեն հաշվվում)

MSCA PF մրցույթի մանրամասներին կարողեք ծանոթանալ այստեղ։

Leave a Reply