Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն մի շարք նոր բրոքերային միջոցառումներ՝
1. Կատարյալ փիչինգ և եվրոպական կենսատնտեսության խթանում – 2024թ. դեկտեմբերի 3 – Բրյուսել, Բելգիա
Երկօրյա այս միջոցառումը նվիրված է միջսահմանային և միջոլորտային փիչինգին և գործընկերային հարաբերւթյունների հաստատմանը: Միջոցառումը նպատակ ունի կապել ոլորտը կենսաբանական նորարարական տեխնոլոգիաների հետ, մեկտեղել նորարարներին և ներդրողներին, նպաստել համագործակցությունների հաստատմանը՝ կենսահիմնված տնտեսության մեջ նորարարական արդյունաբերական արժեքային շղթաների զարգացման համար:
2. Նորարարության հորիզոններ. ԵՄ հետազոտական համագործակցության ֆորում – 2024թ. դեկտեմբերի 5 – Օսյեկ, Խորվաթիա
ԵՄ հետազոտական համագործակցության ֆորումն ուղղված է հետազոտողների հզորացմանը՝ խթանելու նորարարությունը և միջդիսցիպլինար համագործակցությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում: Միջոցառումը բացառիկ հնարավորություն է ընձեռում հաստատելու կապեր եվրոպական առաջատար փորձագետների հետ, ունենալ փորձի փոխանակում և նորարար լուծումներ մշակել սննդամթերքի, կենսատնտեսության, կլիմայի փոփոխության և թվայնացման ոլորտների համար: Մասնակիցները կարող են ստանալ փորձագիտական խորհրդատվություն իրենց նախագծերի առաջարկների վերաբերյալ, ծանոթանալ ոլորտի այլ ներկայացուցիչների հաջողության պատմություններին և ունենալ տետատետ հանդիպումներ նոր համագործակցություններ հաստատելու համար: Միջոցառումը, որին կարող են մասնակցել հետազոտողներ, ՓՄՁ-ների և հանրային կամ քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ, նպատակ ունի խթանել հետազոտական ներուժի համաշխարհային ճանաչումը:
3. Թվային և առողջապահական ոլորտի բրոքերային միջոցառում. Նորարարության ուղին 2025 թվականին և դրանից հետո – 2024թ. դեկտեմբերի 17 – Նիուվեգեյն, Նիդերլանդներ
Թվային և առողջապահական ոլորտների այս բրոքերային միջոցառումը եզակի հնարավորություն է շահագրգիռ կողմերի համար հաստատելու նոր կապեր և սկսելու նոր համագործակցություններ Եվրոպայում: Միջոցառման շրջանակներում կքննարկվեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2025 թ. թվային և առողջապահական կլաստերների մրցությների հիմնական թեմաները՝ ներառյալ արհեստական բանականությունը ախտորոշման մեջ, առողջապահական տվյալների կառավարում, վիրտուալ առողջության լուծումներ, ռոբոտաշինություն և այլն: Միջոցառման նպատակն է խթանել համագործակցությունը կազմակերպությունների, ստարտափների և հետազոտական հաստատությունների միջև դինամիկ քննարկումների և համագործակցային հնարավորությունների միջոցով, խթանելով նորարարությունը և թվային առողջության զարգացումը Եվրոպայում:
4. Սնունդ, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և մաքուր միջավայր՝ առողջ կյանքի համար – 2025թ. փետրվարի 13 – Լյուբլյանա, Սլովենիա
Բրոքերային միջոցառումը հնարավորություն կընձեռի մասնակիցներին ներկայացնել իրենց նախագծերը և հաստատել կապեր սննդի, կենսատնտեսության, բնական ռեսուրսների, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի ոլորտների գիտանականների և գիտահետազոտական հաստատությունների հետ: Մասնակիցները կունենան նաև հնարավորություն կազմելու կոնսորցիումներ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և այլ եվրոպական ծրագրերի առաջիկա միջազգային մրցությերին դիմելու համար: «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում միջոցառումը կանդրադառնա մասնավորապես Բաղադրիչ III-ին՝ Եվրոպական նորարարության խորհուրդին (EIC), ԵՄ առաքելություններին (EU Missions) և Բաղադրիչ II-ին՝ կլաստեր 6-ին՝ Պարեն, կենսատնտեսություն, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր:
Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև: Ստորև կարող եք ծանոթանալ բոլոր առաջիկա բրոքերային միջոցառումների ցանկին՝
ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին: