Skip to main content

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նոր բրոքերային միջոցառումներ՝

1. «Մաքուր ավիացիայի» 4-րդ մրցույթին նվիրված բրոքերային միջոցառում – 2026թ. փետրվարի 13 – Բրյուսել, Բելգիա

Միջոցառման նպատակն է խթանել եվրոպական ավիացիայի ոլորտի ներկայացուցիչների միջև համագործակցությունը՝ մեկտեղելով «Մաքուր ավիացիա» գիտանորարարական ծրագրի անդամներին և այլ կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են մասնակցել այս Համատեղ ձեռնարկության չորրորդ հայտադիմումների մրցույթին, որը մեկնարկելու է 2026 թվականի փետրվարին: Այն հնարավորություն կտա ոլորտի ներկայացուցիչներին, հետազոտական ​​կազմակերպություններին, համալսարաններին և ավիացիայի ոլորտում գործող ՓՄՁ-ներին ներկայացնել իրենց կարողությունները, փոխանակել նախագծային գաղափարներ և գտնել պոտենցիալ գործընկերներ։

Գրանցումը բաց է մինչև 2026 թվականի հունվարի 15-ը, իսկ առաջարկների ներկայացումը՝ մինչև 2026 թվականի հունվարի 20-ը: 4-րդ մրցույթի թեմաների վերաբերյալ լրացուցիչ մանրամասները հասանելի են 2026-2027 թթ. աշխատանքային ծրագրի նախագծում։

2. Հաջողակ Հետազոտություն և Նորարարություն Եվրոպայում 2026 – 2026թ. փետրվարի 19–20 – Դյուսելդորֆ, Գերմանիա

«Successful R&I in Europe» եվրոպական համագործակցային 13-րդ այս միջոցառումը միտված է միավորել հետազոտական կազմակերպություններին, համալսարաններին, ՓՄՁ-ներին, ընկերություններին և այլ շահագրգիռ կողմերին, ովքեր պատրաստվում են դիմել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2026 թվականի թեմատիկ մրցույթներին։ Միջոցառումն առաջարկում է թեմատիկ կլաստերների համար նախատեսված սեսիաներ, գործընկերների որոնում և նախագծային գաղափարների ներկայացման հնարավորություններ։

Միջոցառումը հայտնի է միջազգային մասնակիցներ ներգրավելով և առաջիկա մրցույթների համար բարձրորակ կոնսորցիումների ստեղծմանը աջակցելով։ Գրանցումը բաց է մինչև 2026 թվականի փետրվարի 6-ը, եթե տեղերի քանակը ավելի շուտ չլրանա։

Բրոքերային միջոցառումների նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել «Հորիզոն Եվրոպա» ծագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև:

Բրոքերային միջոցառումների պարբերաբար թարմացվող ցանկին կարող եք ծանոթանալ այցելելով NCP_WIDERA.NET կայք։

ՆՇՈՒՄ․ Եթե արդեն գրանցվել եք բրոքերային միջոցառումներին մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply