Պաշտոն՝ Ծրագրերի օգնական
Ժամկետը` ամբողջական դրույք
Աշխատանքի նկարագրություն՝
«Գիտական և նորարարական գործընլերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամը (ԳՆԳԱԿ) փնտրում է թիմի նոր անդամի՝ ով կօգնի խթանել հայաստանյան պոտենցիալ դիմորդների մասնակցությունը ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերին։ Թիմի նոր անդամը պետք է աջակցի այդ դիմորդներին, ինչպես նաև ԳՆԳԱԿ հիմնադրամին նախագծերի պլանավորման, կազմման, ներկայացման և իրականացման գործընթացներում։
Աշխատանքային պարտականություններ՝
Հիմնական պարտականություններ՝
- Հասկանալ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և այլ նմանօրինակ ծրագրերի բաց մրցույթների պայմաններըևպահանջները,
- Խորհրդատվական աջակցություն տրամադրել պոտենցիալ շահառուներին ԵՄ «Հորիզոն Եվրոպա»-ին և այլ նմանօրինակ ծրագրերին դիմելու գործընթացում՝ հայտադիմումների կազմումից սկսած մինչև դրանց վերջնականացում, հաջողության դեպքում՝ նաև նախագծերի իրականացման ընթացքում,
- Կապերի հաստատում ազգային և միջազգային հաստատությունների, գիտնականների, նորարարների, այլ շահագրգիռ կողմերի հետ, հայտադիմումների կազմման և նախագծերի իրականացման ընթացքում
- Տեղեկատվության տարածում՝ ըստ շահառուների թիրախային խմբերի,
- Շահառուների վերաբերյալ տվյալների հավաքագրում և հիմնապաշարի պահպանում,
- Միջոցառումների մասնակցություն (առցանց և անցանց)
Լրացուցիչ պարտականություններ՝
- Ստացվող հեռախոսազանգերի և էլ. նամակների պատասխանատու
- Հաշվետվությունների կազմում
- Հաղորդակցություն. Կայքի, սոցիալական ցանցի էջերի թարմացումների ապահովում
- Աջակցություն հայաստանյան և միջազգային միջոցառումների կազմակերպման ընթացքում (առցանց և անցանց)
- Գործընկերների այցի նպատակով անհրաժեշտ ճամփորդական պայմանավորվածությունների ձեռքբերում
Պահանջվող հմտություններ և փորձ՝
Կրթություն՝
Բակալավրի աստիճան, ցանկալի է հասարակական և հումանիտար ոլորտներում
Փորձ՝
Դրամաշնորհային ծրագրերի ոլորտում աշխատանքային փորձ կամ գիտելիքներ
Հայաստանի գիտանորարարական ոլորտի լավ իմացություն և տեղեկացվածություն
Փորձ միջազգային համագործակցության ոլորտում
Լեզուներ՝
Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է
Համակարգչային հմտություններ
- MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն
- WordPress 6.0, Adobe Photoshop ցանկալի է
Անձնային հատկանիշներ՝
- Վերլուծական և հաղորդակցական գերազանց հմտություններ
- Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով աճելու ցանկություն
- Նպատակասլացություն, ուշադրություն դետալներին
- Ճկունություն, թիմային ուղղվածությամբ աշխատանքային միջավայրում հարմարվելու կարողություն
Ուշադրություն՝ Հաստիքին կարող են դիմել Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաեւ ՀՀ-ում ապրել և աշխատելու իրավունք ունեցող անձիք։
Դիմելու ընթացակարգը՝
Հետաքրքրված անձիք կարող են ուղարկել ուղեկցող նամակ և ինքնակենսագրական (Curriculum vitae) անգլերեն լեզվով info@sipac.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ծրագրերի օգնական. անուն և ազգանուն» մինչև ս.թ. ապրիլի 5-ը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները: