Սույն թվականի նոյեմբերի 16-ին Բրյուսելում կանցկացվի «Դեպի կանաչ ապագա. Եվրոպական կանաչ գործարք» թեմայով ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի բրոքերային միջոցառումը։
Միջոցառման նպատակն է աջակցել մասնակիցներին գտնել նոր գործընկերներ և հաստատել նոր կապեր և, մասնավորապես, աջակցել Հորիզոն Եվրոպա ծրագրի առաջիկա մրցույթների համար բարձրորակ նախագծերի առաջարկների մշակմանը, կոնսորցիումների ստեղծմանն ու փորձի փոխանակմաննն աշխարհի տարբեր երկրների փորձագետների միջև: Այս գործողությունները սերտորեն կապված են Եվրոպական միության «Կանաչ գործարք» նախաձեռնության նպատակների և առաջնահերթությունների հետ:
Բրոքերային միջոցառումը նախատեսված է մասնակիցների լայն շրջանակի՝ գիտնականների, ձեռնարկություններ և շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար, ովքեր ցանկանում են Հորիզոն Եվրոպա ծրագրի շրջանակներում ներգրավվել հետազոտական և նորարարական նախագծերում:
Բրոքերային միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն հետևյալ սեմինարները՝
- Սեմինար 1 – Կլաստեր 5` էներգետիկա և տրանսպորտ. Մաքուր և կայուն մոտեցում
- Սեմինար 2 – Կլաստեր 6՝ Շրջանաձև տնտեսություն և կենսատնտեսություն, պարեն և գյուղատնտեսություն, զրոյական թափոններ
- Սեմինար 3 – Կլաստեր 4 և հետազոտական ենթակառուցվածք՝ Թվայնացում, արդյունաբերություն և հետազոտական ենթակառուցվածք
- Սեմինար 4 – Կլաստեր 2՝ Սոցիալական գիտությունների ինտեգրում Կանաչ Գործարքին
Գրանցումը բաց է մինչև 2023 թվականի նոյեմբերի 16-ը։
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար այցելեք այստեղ:
ՆՇՈՒՄ․ Եթե դուք արդեն գրանցվել եք Բրյուսելում անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին: