Ս․ թ․ մայիսի 23-ին ԳՆԳԱԿ հիմնադրամը Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) հետ համատեղ անցկացրեց սեմինար՝ նվիրված «Հայաստանում գործող ընկերություններին հասանելի ծրագրերին և գործիքներին»՝ ձեռնարկատերերի և բիզնես ոլորտի ֆինանսավորման հնարավորություններով հետաքրքրված շահառուների համար:
ԳՆԳԱԿ-ի փորձագետները ներկայացրին ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ընդհանրական նկարագիրը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով Եվրոպական նորարարության խորհրդի (ԵՆԽ) մրցույթներին և ֆինանսավորման հնարավորություններին։ Սեմինարի ընթացքում ԳՆԳԱԿ-ի թիմը ներկայացրեց ԵՆԽ ֆինանսավորման հնարավորությունների հիմնական պայմաններն ու իրավասությունը, ինչպիսիք են EIC Pathfinder-ը, EIC Transition-ը և ԵՄ մրցանակները։ Մանրամասն ներկայացվեց նաև EIC Աքսելերատորի սխեման, որը նպատակ ունի կյաքի կոչել նոր շուկաներ ստեղծելու կամ գոյություն ունեցող շուկաները խաթարելու ներուժով, բարձր ռիսկային և մեծ ազդեցություն ունեցող նորարարությունները:
Սեմինարի ավարտին մասնակիցներն ուղղեցին իրենց հարցերը, հնարավորություն ունեցան անմիջականորեն շփվել բանախոսների հետ և կապեր հաստատել հետագա համագործակցության համար։