Skip to main content

Գիտությանը և արվեստին նվիրված ՍԹԱՐՄՈՒՍ VI միջազգային փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 8-ից 11-ը Երևանում բացվել էր ՍԹԱՐՄՈՒՍ Գիտական ճամբարը:

ՍԹԱՐՄՈՒՍ-ը գիտությանը և արվեստին նվիրված համաշխարհային փառատոն է, որի հիմնական նպատակն է ոգեշնչել և կրթել հետազոտողների հաջորդ սերնդին և վերածնել հայտնագործության ոգին: ՍԹԱՐՄՈՒՍ-ի շրջանակներում կազմակերպվող Գիտական ճամբարի նպատակն է լայն հանրությանը ավելի մոտիկից ծանոթացնել գիտական և տեխնոլոգիական վերջին ձեռքբերումներին՝ բարձրացնելով նրանց հետաքրքրությունն ու մոտիվացիան, խթանելով գիտության մեջ նրանց ներգրավվածությունը:

ԳՆԳԱԿ հիմնադրամը մասնակցեց Գիտական ճամբարին՝ ներկայացնելով ԵՄ ծրագրերը և դրանց մասնակցելու հնարավորությունները։ Մասնավորապես՝ ԳՆԳԱԿ-ի թիմի անդամները կիսվեցին տեղեկատվական թերթիկներով, այցելուներին ներկայացրեցին «Հորիզոն Եվրոպա»-ն, COST գործողությունները, Euraxess հարթակը և այլ հարակից ծրագրեր։ Նրանք նաև խորհրդատվություն տրամադրեցին առավել հետաքրքրված այցելուներին՝ մասնակցության հնարավորությունների հետ կապված։

Leave a Reply