Skip to main content

Նոյեմբերի 24-ին Եվրամիության եւ Հայաստանի միջև՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի մեկնարկին և EURAXESS հայաստանյան պորտալի բացմանը նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ)` ՀՀ Գիտության կոմիտեի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Եվրոպական Հանձնաժողովի հետ համագործակցությամբ։ Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան ՀՀ Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի փոխնախարարը, Եվրահանձնաժողովի գիտության և նորարարության գլխավոր տնօրենի տեղակալը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն ու փոխնախագահը, Գիտության կոմիտեի նախագահը, և այլք։ ԳՆԳԱԿ հիմնադրամի տնօրենը ներկայացրեց «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ընձեռած հնարավորությունները, հիմնադրամի տեսլականը և առաքելությունները։ Բացի այդ, տեսակապով ողջույնի խոսք ասեցին և ելույթներ ունեցան «Հորիզոն Եվրոպա»-ի եվրոպական կողմի պատասխանատուները։

Միջոցառումը բաղկացած էր 3 հատվածներից, որոնք էին՝ «Հորիզոն Եվրոպա» -ին Հայաստանի ասոցացումը, EURAXESS հայաստանյան պորտալի բացումը, Հայաստանում գիտահետազոտական հնարավորությունները և Ձեռնարկությունների եվրոպական ցանցի ընձեռած հնարավորությունները։  

Միջոցառմանը մասնակցեցին հարյուրից ավելի մասնակիցներ տարբեր գիտահետազոտական և ուսումնական կազմակերպություններից, հասարակական կազմակերպություններից, ՓՄՁ-ներից և այլն։ Միջոցառումը հաջողված էր, քանի որ բազում դրական արձագանքներ ստացվեցին դրա ավարտից հետո։

Նշենք, որ Հայաստանի ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. նոյեմբերի 21-ին՝ Հայաստանին շնորհելով ասոցացված երկրի կարգավիճակ, ինչը հայաստանյան կազմակերպություններին հնարավորություն է տալիս դիմել Հորիզոն Եվրոպայի մրցույթներին նույն հավասար պայմաններով, որոնք գործում են ԵՄ անդամ պետությունների կազմակերպությունների համար։

 

Leave a Reply