Skip to main content

2022թ. փետրվարի 9-ին, ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2021թ. նոյեմբերի 12-ին Եվրոպական Հանձնաժողովի եւ Հայաստանի կողմից։

Համաձայնագիրը օրենքի ուժ է ստացել, ինչը թույլ է տալիս հայաստանյան կազմակերպություններին մասնակցել «Հորիզոն Եվրոպա» ԵՄ 9-րդ շրջանակային ծրագրին նույն հավասար պայմաններով եւ իրավունքներով, որոնք կիրառվում են ԵՄ անդամ պետությունների մասնակիցների դեպքում։

Համաձայնագիրը վավերացվել է 62 պատգամավորների կողմ, 20 չեքոք եւ 1 դեմ համամասնությամբ։

Հիշեցնենք, որ «Հորիզոն Եվրոպա» -ն 95,5 մլրդ. բյուջեով առաջիկա 7 տարիների համար նախատեսված ԵՄ դրամական ֆոնդն է՝ ուղղված գիտահետազոտական եւ ինովացիոն բեկումնային նախագծերը ֆինանսավորելուն Ասոցացման համաձայնագրի շնորհիվ հայկական մասնակիցները հաջողելու դեպքում հնարավորություն ունեն ինտեգրվելու Եվրոպական հետազոտական տարածքին, օգտագործելու ԵՄ երկրների առաջադեմ ենթակառուցվածքները եւ մասնակցելու համաշխարհային առաջատար գիտահետազոտական աշխատանքներին։

Պաշտոնական տեղեկատվության հղումը:

Leave a Reply