Skip to main content

Սլովենիայի բիզնեսի և հետազոտությունների ասոցիացիան (SBRA), Ստամբուլի Տեղեկատվական Տեխնոլոգիաների հովիտը, Բրյուսելում Լիտվայի հետազոտությունների զարգացման և նորարարության կապի գրասենյակի (LINO), Բրյուսելում Հետազոտությունների և զարգացման ազգային կենտրոնի (NCBR) գրասենյակի, Լորանդ Էտվյոշի անվան համալսարանի և Հունգարիայի Հետազոտությունների, զարգացման և նորարարությունների ազգային գրասենյակի հետ համատեղ կազմակերպում են բրոքերային միջոցառում՝ «Եվրոպական առողջապահությունը փոխակերպող հետազոտություններ և նորարարություններ» թեմայով: Միջոցառումը կանցկացվի Բրյուսելում, Բելգիա, 2023 թվականի նոյեմբերի 16-ին։

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան՝

  • ծանոթանալ առողջապահական հետազոտությունների ոլորտում ԵՄ ներկայիս քաղաքականությանն և ծրագրերին,
  • ձեռք բերել գիտելիքներ տարբեր հետազոտական գործընկերությունների, ասոցիացիաների և այլ կազմակերպությունների մասին,
  • ներկայացնել հետազոտական գաղափարներն ու ձեռքբերումները Բրյուսելի հետազոտական և ինովացիոն ավելի լայն լսարանի առաջ (տարբեր ազգային և տարածաշրջանային հետազոտական, նորարարական և բիզնես կազմակերպությունների ԵՄ ներկայացուցչությունների գրասենյակներ);
  • հետադարձ կապ հաստատել Եվրոպական հանձնաժողովի և միջոցառման այլ բանախոսների հետ:

Գրանցումը բաց է մինչև 2023 թվականի նոյեմբերի 13-ը՝ երկուշաբթի:
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար այցելեք այստեղ:

ՆՇՈՒՄ Եթե դուք արդեն գրանցվել եք Բրյուսելում անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին:

Leave a Reply