KRPAN ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Սլովենիայի Հանրապետության Բարձրագույն կրթության, գիտության և նորարարության նախարարության և Եվրոպական միության NextGenerationEU նախաձեռնության կողմից, կկազմակերպվի «Կանաչ տեխնոլոգիաներ, էներգետիկա և թվայնացում հանուն կայուն ապագայի» թեմայով բրոքերային միջոցառում, որը կանցկացվի Սլովենիայում՝ Լյուբլյանայում, 2024 թվականի փետրվարի 15-ին։
Միջոցառման հիմնական նպատակն է նպաստել գործընկերային կապերի հաստատմանը հետազոտողների ու գիտահետազոտական հաստատությունների միջև՝ խթանելով համագործակցությունը կանաչ տեխնոլոգիաների և կայուն էներգետիկայի ոլորտներում: Այն հիանալի հնարավորություն է մասնակիցների համար կազմելու կոնսորցիումներ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի առաջիկա միջազգային մրցույթներին դիմելու համար՝ մասնավորապես, թվայնացման, արդյունաբերության, տիեզերքի, կլիմայի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։
Բրոքերային միջոցառումը մասնակիցներին եզակի հնարավորություն կտա ներկայացնելու իրենց գաղափարները ներկաներին և նախատեսված է, հատկապես, այն հետազոտողների, ձեռնարկատերերի, գիտահետազոտական հաստատությունների համար, ովքեր հետաքրքրված են դիմելու «Հորիզոն Եվրոպա» և ԵՄ այլ կենտրոնացված ծրագրերին, մասնավորապես, «Հորիզոն Եվրոպա» ծրագրի՝ 2-րդ հիմնասյան՝ Կլաստեր 4-ի և 5-ի թեմատիկ ուղղություններով մրցույթներին:
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար խնդրում ենք այցելել այստեղ:
ՆՇՈՒՄ․ Եթե դուք արդեն գրանցվել եք միջոցառմանը մասնակցելու համար և ֆինանսական աջակցության կարիք ունեք, ապա կարող եք դիմել NCP_WIDERA.NET ճանապարհորդական դրամաշնորհներին: