Skip to main content

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում (հղում) Գերմանական միջազգային համագործակցության ընկերության և «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամի (հղում) հետ համագործակցությամբ հայտարարվում է «Հորիզոն Եվրոպա» ԵՄ շրջանակային ծրագրի (հղում) հայաստանյան հնարավոր մասնակիցների նախագծերի նախապատրաստման աջակցության ծրագրի մեկնարկը։

Նախագծերի նախապատրաստման աջակցություն կտրամադրվի «Հորիզոն Եվրոպա» ծրագրի բոլոր բաց մրցույթների համար՝ անկախ թեմատիկ ուղղվածությունից։ Հայտադիմումները կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms։

5 ընտրված մասնակիցներ կմասնակցեն միջազգային փորձագետների կողմից անցկացվող 4-ամսյա տևողությամբ ուսուցողական նիստերի և անհատական խորհրդատվությունների, որոնց արդյունքում կմշակվեն և կվերջնականացվեն նրանց հայտադիմումները։

Խնդրում ենք, ուղարկել նախագծերի կարճ նկարագրերը մինչեւ 2022թ․ հունիսի 6-ը։

Լրացուցիչ տեղեկությունների դեպքում խնդրում ենք կապ հաստատել «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ`

Հեռ.՝ +374 60 623 542

Էլ․ հասցե՝ info@sipac.am

 

Leave a Reply