Հայկական քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոնը` ՔՈԲՐԵՅՆ-ը, առաջին հաջողված «Հորիզոն 2020» Թվինինգ նախագծերից է Հայաստանում։ Այն համակարգման և աջակցման տեսակի նախագիծ է, որը Եվրամիությունից ստացել է 799 508,75 եվրո ընդհանուր ֆինանսավորում 3 տարիների կտրվածքով (2019-2022) 4 գործընկերներից բաղկացած կոնսորցիումի համար:
ՔՈԲՐԵՅՆ-ը համագործակցություն է Երևանի պետական բժշկական համալսարանի, ՀՀ՝ որպես համակարգողի և նրա գործընկերների՝ Տյուբինգենի Էբերհարդ Կարլսի համալսարանի, Գերմանիա, Բոխումի Ռուրի համալսարանի, Գերմանիա և Լունդի համալսարանի, Շվեդիա, միջև: Նախագիծը կոչված է բարձրացնելու ԵՊԲՀ-ի գիտահետազոտական և նորարարական կարողությունները՝ նյարդաբանության ոլորտի զարգացման արդյունքում՝ հիմնվելով ուղեղի խանգարումների նեյրոպաշտպանիչ բջիջների և դեղորայքային բուժման վրա, հատկապես՝ Ալցհեյմերի և աուտիզմի դեպքերում:
ՔՈԲՐԵՅՆ-ը կարևոր սկիզբ է հանդիսանում հետազոտական գերազանցության հասնելու և ուղեղի հետազոտության ոլորտում երկրի մրցունակությունը բարձրացնելու համար: Ծրագրի տևողության ընթացքում գործարկվել է նաև Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնը, որը կլինի բջիջների վրա հիմնված թերապիայի և ուղեղի դեգեներատիվ հիվանդությունների դեղորայքային թերապիայի նախակլինիկական փորձարկումների կենտրոնը Հայաստանում, ինչպես նաև կհանդիսանա միջազգային և կոլաբորատիվ հետազոտությունների հարթակ: Նախագծի սպասված արդյունքներն են՝ վերոնշյալ ուղեղի քրոնիկ հիվանդությունների բուժման նոր մեթոդների հայտնաբերումը փորձարկումների և ստացված արդյունքների վավերացման շնորհիվ։
Թվինինգը «Հորիզոն 2020»-ի (բաց է նաև «Հորիզոն Եվրոպա»-ի շրջանակներում) Մասնակցության ընդլայնման և գերազանցության տարածման մրցույթներից է, որն ուղղված է գիտահետազոտական և նորարարական կարողությունների զարգացմանը ԵՄ անդամ պետությունների, ասոցացված երկրների և հեռավոր տարածաշրջանների, որոնք ունեն համեմատաբար ցածր գիտանորարարական կատարողականություն:
Ավելին՝
![](https://sipac.am/wp-content/uploads/2022/03/274817612_821502592581185_1864157656415056914_n-1-1024x683.jpg)
![](https://sipac.am/wp-content/uploads/2022/03/276133238_4917308688352089_82189615514163924_n-1-1024x683.jpg)
![](https://sipac.am/wp-content/uploads/2022/03/275299997_821502392581205_8145747346060295253_n-1024x683.jpg)