Skip to main content

«Հորիզոն Եվրոպա»-ի Ideal-ist նախագծի շրջանակներում կիրականացվի «Հորիզոն Եվրոպա»-ի Թվայնացում, Արդյունաբերություն և Տիեզերք 4-րդ Կլաստերի 2022թ. նոյեմբերին փակվող մրցույթների դիմումների նախնական տարբերակների անկախ փորձագիտական գնահատում։

Եթե ունեք դիմումների գրեթե վերջնական տարբերակը և ցանկանում եք ստանալ անկախ փորձագիտական գնահատական տվյալ դիմումի վերաբերյալ, ապա պետք է՝

Քայլ 1` ներկայացնել հետաքրքրվածության հայտ մինչև 07/10/2022 (ոչ պարտադիր),

Քայլ 2՝ ներկայացնել դիմումի գրեթե վերջնական տարբերակը մինչև 14/10/2022։

Եթե Ազգային կոնտակտային անձանց գնահատմամբ ձեր դիմումը ընտրվի՝ այն կփոխանցվի անկախ փորձագետին (մինչև 19/10/2022)։ Վերջինս իր առաջարկները կներկայացնի՝ դիմումը կատարելագործելու և վերջնական տեսքի բերելու հետ կապված (24-27/10/2022)։

Գրանցվելու և ավելին իմանալու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ՝ https://idealist.proposalcheck.eu

Leave a Reply