Skip to main content

Ventures Thrive-ը հայտարարել է տեխնոլոգիական ստարտափների համար նախատեսված մրցույթի բացման մասին, որոնք կներկայացնեն խելացի քաղաքների, գյուղատնտեսության և թափոնների, էներգետիկայի, տրանսպորտի, ջրային ռեսսուրսների, կայուն ֆինանսների ոլոտները, ինչպես նաև կլինեն Ընդլայնվող երկրներից, որոնց թվում է նաև Հայաստանը։ Մրցույթում հաջողություն ունեցած ստարտափները կստանան 100հզ․ եվրոյին համարժեք կանխիկ միջոցներ՝ առանց սեփական կապիտալի փոխանակման, ինչպես նաև կօգտվեն բիզնեսի աճին ուղղված աքսելերացիոն ծառայություններից։

1-ին փուլի հայտադիմումները կընդունվեն հունվարի 17-ից մինչև մարտի 23-ը, 2023թ․։

Ստարտափները կգնահատվեն ելնելով դրանց պատրաստվածության մակարդակից և ծրագրի առաջնահերթություններից, ինչի արդյունքում կընտրվեն 12 թիմեր ծրագրին մասնակցելու նպատակով։ Ծրագիրը ունի գալիք 2-րդ, 3-րդ և 4-րդ փուլեր, որոնց ավարտը կլինի ս․թ․ նոյեմբերին, երբ տեղի կունենա մրցանակաբաշխությունը։

Ventures Thrive-ի մասին կարող եք կարդալ այստեղ՝ https://www.venturesthrive.eu/

Դիմորդների ուղեցույց՝ https://www.wolvessummit.com/hubfs/Ventures%20Thrive/VT2023_GuidelinesForApplicants.pdf 

Դիմելու հարթակը՝ https://sploro.acceleratorapp.co/application/new?program=ventures-thrive-2023

Leave a Reply