Skip to main content

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող NCP_WIDERA.NET նախագիծը հրավիրում է փորձագետներին  իրականացնել ընդլայնվող երկրների, այդ թվում՝ Հայաստանյան դիմորդների նախագծերի մասնագիտական վերստուգում:

Եթե դուք ունեք անգլերենի գերաազանց իմացություն և Հորիզոն Եվրոպա ծրագրի թեմատիկ կլաստերների, ԵՆԽ Pathfinder-ի, Մասնակցության ընդլայնման ենթածրագրերին համապատասխան փորձառություն ունեցող մասնագետ եք, ապա կարող եք գրանցվել wideraexperts.eu հարթակում որպես փորձագետ։

Եթե ձեր փորձառությունը համապատասխանում է դիմորդի նախագծի ուղղվածությանը, ապա դիմորդին նախագծի վերստուգման մասնագիտական մեկ ծառայություն մատուցելու համար ձեզ կտրամադրվի 600 եվրո վճար (հարկման ենթակա)՝ մինչև 20 աշխատանքային ժամվա համար։

Փորձագետները պատասխանատու են առաջարկի վերլուծության, գրավոր առաջարկությունների պատրաստման, համակարգող թիմին և/կամ կոնսորցիումին հետադարձ կապ ապահովելու նպատակաով հանդիպումներ կազմակերպելու համար։ Փորձագետներից պահանջվելու է կնքել պայմանագիր՝ ներառյալ գաղտնիության մասին համաձայնագիրը Ազգային կոնտակտային անձանց համապատասխան կազմակերպության հետ:

Լրացուցիչ տեղեկությունների և wideraexperts.eu հարթակի օգտագործման ուղեցույցին ծանոթանալու  համար այցելեք այստեղ:

Leave a Reply